Էջ:Barpa Khachik.djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Առհասարակ, որդի՛ս,— ըսավ ան, Միհրանը տանելով դեպի տնտեսության ուրիշ մասերը,— կկարծեն, թե հողային աշխատանքի համար ֆիզիկական ուժը և որոշ փորձառությունները, ավելի ճիշտը սովորությունները, բավական են: Բայց դուք չեք կարող երևակայել, թե մտքի աշխատանքը ինչպես ամեն րոպե կընկերանա բազուկի աշխատանքին, մանավանդ, երբ մարդ ոչ թե ուրիշին, այլ իրեն, իր սեղանին համար կաշխատի։ Ես քեզ կարող եմ վստահեցնել,– ըսավ անիկա,— որ ոչ մեկ մեծահարուստ այնպիսի սեխեր, ձնեբեկ, տանձ և ուրիշ այսպես թանագին մթերքներ չունենար, ինչքան ալ վճարե, որքան մենք երբեմն կունենանք մեր սեղանին վրա։


Այս խոսքերը ըսելով, ծերունին, Միհրանին ցույց տվավ սերմնաբաններ, ուր մասամբ ապակյա ծածկոցներու տակ, մասամբ բաց օդին, քառանկյունի, պարարտ հողով լեցված արկղներու մեջ, կծլեին գունազան բանջարեղեններու սերմերը։


Երբ հանգստի ժամը լրացավ, ծերունին գնաց իր աշխատանքներուն, բայց Միհրանը չի հեռացավ անկե։ Նույնիսկ առանձին հաճույք կզգար օգնելով Սոլին։ Ծնած և մեծցած ըլլալով մայրաքաղաքի մեջ, ուրկե փոխադրվեր Էր մեկ ուրիշ մայրաքաղաք, Միհրանը ոչ մեկ գաղափար չուներ հողային աշխատանքներու մասին, և անիկա երեխայի պես կզվարճանար և կհետաքրքքվեր այն բոլոր մանրամասնություններով, որ ծերունին կհայտներ և կբացատրեր իրեն։


Մայիսյան շողշողուն առավոտը, բաց և մաքուր օդը, պատկառելի ծերունու ներկայությունը, որուն միամտությունը և դիտավորություններու մաքրությունը խանդաղատանք կներշնչեին իրեն, այդ բոլորը միացած՝ տեսակ մը հայեցողական տրամադրություն կստեղծեին Միհրանին մեջ։ Կարծես անիկա մտեր Էր անիրական աշխարհ մը։ Անիկա կհասկնար, որ Ռընե Սոլը, երես դարձնելով բուրժուական կյանքեն, կազմեր Էր երազ մը, բանտարկվեր Էր այդ երագին մեջ և չէր ուզեր խորտակել այն։ Ծերունիին տոկունությունը և իր սկզբունքներուն վրա անխախտ մնալու, անգըրվելի կամքը, հիացում կներշնչեին Միհրանին, բայց ան միև–