Էջ:Barpa Khachik.djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Աս մերինները մեջտեղ չելան,– ըսա՜վ Վիկտորյան դողացող ձայնով։


Հարևանուհին, որ մինչև ուշ գիշեր տրիկոտաժով կաշխատեր, թողուց գործը, եկավ դռան մոտ և ներս հրավիրեց Վիկտորյան :


Բայց Վիկտորյան կմերժեր, չէր ուզեր բացակայիլ իր բնակարանեն :


— Մինչև հիմա չեն եկեր նե, ալ չեն՝ գար,— ըսավ հարեվանը, – այսօր անա֊բաբա գյունի եղեր Է, քաղաքը ելեր, ելեր, նստեր Է, ո՞վ գիտե ինչ պատահած Է, ձերիններն ալ,— ըսավ ան քննադատաբար,— քիչ մը շատ տաք գլուխ են, նետվող են… թերևս ձերբակալված են։


— Երանի թե ձերբակալված ըլլան,— ըսավ Վիկտորյան:


- Է՜հ, քի՞չ բան Է,- պատասխանեց հարևանը,— հապա ի՞նչ կուզես, որ ըլլա:


Վիկտորյան չի հայտնեց, թե ի՞նչ Էր իր երկյուղը, կարծես թե վախնալով իրականություն տալ անոր:


Անիկա գլխիկոր իջավ սանդուղներեն, մինչ իր ետևեն այր ու կին կըսեին.


- Սիրտդ հանգիստ պահե, տիկին Վիկտորյա՛, քեզի ալ մեղք Է…


Վիկտորյան գիշերը անցուց տագնապներու մեջ և մտադրեց առավոտ կանուխ Փարիզ երթալ, բայց ու՞ր դիմեր, որո՞ւ դիմեր: Անիկա որոշակի չէր գիտեր, ո ՛չ Միհրանի և ոչ այ Յորկիի գործատեղիներուն հասցեները, իսկ Բարպան ոչ մեկ պատճառ չուներ, որքան ալ ուշացած ըլլար, տուն չի վերադառնալու: Լույսը ծագելեն հետո. Վիկտորյան՝ այլևս համոզված, որ աղետ մը պատահած է, պատրաստվեցավ դուրս գալու տունեն։ Բայց անիկա կշփոթեր, հագուստները կկորսնցուներ, մեկ կոշիկը կառներ ձեռքը և ինքզինքին կհարցներ, թե ինչ պիտի ըներ, հետո կառներ մյուս կոշիկը, և արցունքը առատությամբ կթափվեր աչքերեն: Այդ միջոցին հարևանը եկավ և հարցուց. - Բարի լո՛ւյս, տիկին Վիկտորյա՛, ի՞նչ խաբար…»