Էջ:Barpa Khachik.djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կոմսեր և իշխաններ են, որոնք առաջնակարգ ուսմունք ստա¬ ցած են…


Յորկին փորձեց իր կիսավառ ծխամորճը բորբոքել, պահ մը պտտեցավ սենյակին մեջ և կանգ առավ Միհրանին առաջ.


— Բայց մի կարծեր, որ բնիկ ֆրանսացիներուն վիճակը ավելի լավ է… Իմ արձանագործ ընկերոջս մոտ հաճախ լուսանկարիչ մը կուգա, որ Բոնի լիսեն ավարտած է, բայց հարմար գործ չէ գտած, ուրիշ մը կճանչնամ, որ հաջողությամբ ավարտած է հանքային վարժարանը, առաջնակարգ մաթեմատիկոս է և կաշխատի սինեմայի մեջ՝ որպես մեքենավար, այն ալ երրորդական կարևորություն ունեցող թաղի մը մեջ… դեռ այդպես հազարներ ու հազարներ կարելի է թվել… Դեռ ես չեմ խոսիր քեզ աշխատելու ստիպված կանանց վիճակին վրա…անոնցմե ոմանց ողբագին, ողորմելի վիճակին վրա, օրինակի համար մադամ Լենը…


Միհրանը հարցական նայեցավ Յորկիին…


— Է՛հ, այո՛, դուն դեռ նոր ճանչցար զինքը, բայց արդեն հայտնի Է քեզ, որ ան ընտանիքի սքանչելի մայր կրնար ըլլալ. խանդաղատանքը, գուրգուրանքը կզեղուն անոր ամբողջ Էությունեն, և չի գիտեր, ուր թափե այդ բոլորը…


— Ինչո՞ւ չամուսնանար, ընտանիք չի կազմեր, երեխաներ չունենար, — ըսավ Միհրանը…


— Մի՞թե չի հասկցար, Միհրան, որ խնդիրը ինչ է։ Քորսեի գործի մեջ բանվորուհի մը իր տանը վարձքը և չոր հացին դրամը անգամ չի կրնար վաստակիլ, մանավանդ որ տարվան մեջ հազիվ երեք-չորս ամիս կաշխատին…


Միհրանը ապշած կնայեր Յորկիին։


— Ամեն իրիկուն, երբ մութը իջնե,— շարունակեց Յորկին,– մադամ Լենը կհագնի քանի մը ներքնազգեստ, որպեսզի իր ողբագին նիհարությունը ծածկե, դեմքը կշինե օրվան պահանջքին համեմատ, դժգույն, դեղնորակ կամ վարդագույն, շրթները կներկե վառ֊կարմիրով, սիրտի ձև տալով վերի շրթունքին մեջտեղի մասին, քունքերը և այտոսկրները կծեփե աղյուսագույն օծանելիքով, աչքերուն կոպերը կսևցնե և գլխարկը ու վերարկուն հագնելե հետո կեր֊