Էջ:Barpa Khachik.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անիկա իր դեռ պատանեկան տարիներեն ազգ ըսելով կհասկնար ժողովուրդը և, գլխավորաբար, իրենց սեփական աշխատանքի արդյունքով ապրող արհեստավորները։


— Ականջը խոսի Վուկասին,— միջամտեց Բարպան,— անիկա շատ անգամ ըսած է աոևտրականներուն և գործատերերուն համար, որ այդ ցեղը ազգ չունի, ազգը էսնաֆն է…


Բարպայի մտքին մեջ տարտամորեն կուրվագծվեին մտածողության գիծեր. անիկա հիշեց Վասիլը և անոր խոսքերը Հունաստանի ըմբոստացող բանվորներու մասին, որոնք հազարներով, տասնյակ-հազարներով կրնային ոտքի ելլել։ Այստեղ՝ Ֆրանսիայի մեջ ալ կային այդ տասնյակ֊հազարները, և Միհրանը ու Յորկին այդ բանակի մեջ էին: Հանկարծ Բարպան խորապես ցավեցավ, որ ինքն ալ երիտասարդ չէր, որ մտներ այդ բանակին մեջ, հետո մտածեց, որ արգելքը տարիքը չէր, այլ անգործությունը։


Այդ միջոցին Բարպա յին մտածումները խանգարվեցան. տարեց և հաստ մարդ մը՝ ժպտուն դեմքով, կմոտենար իրենց. անիկա շատ հետաքրքրված էր Բարպայով, որ առաջին անգամ կտեսներ։


Աստուր աղան պատերազմեն առաջ գաղթած հայ էր. անիկա գրաշար եղեր էր Պոյսո մեջ, հետո գաղթեր էր Բուլգարիա

և իբր գրաշար՝ ընտանիքով եկեր էր Փարիզ հնչակյան

թերթի մը հրատարակության առիթով։ Անիկա կբնակեր Փարիզի մոտ Կաշան ըսված վայրը, ուր ժամանակի ընթացքին այդ տանը մեջ կապրեր, ինչպես պիտի ապրեր Պոլսո արվարձաններու մեջ, պատրաստելով իր օղին, պաստրման և եզան միսով երշիկը, իսկ ընտանիքի կերակուրներուն հիմքը կկազմեր ձիթայուղը, որ Մարսիլիայեն բերել կուտար մեծաքանակ։ Պոլսեն հունդերը բերել տալով, ան իր պարտեզին մեջ կհասցներ կարգ մը բուրումնավետ կանաչեղեններ, որոնց մեջ առաջնակարգ տեղ կգրավեին ռահանը և սամիթը։


Աստուր աղային դեմքը գիրուկ էր, թուշը կարճ: Անոր սև աչքերը կրնային գեղեցիկ ըլլալ, բայց իրենց արժեքը կկորսնցնեին այդ դեմքին վրա։ Պեխերը թավ էին և երկու կողմեն կկախվեին, մերկ թողչով վերի շրթունքը, որ ավելի