Էջ:Barpa Khachik.djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մար այն էր, թե աղան բան մը պիտի ոա՞ր, թե չէ, երկրորդ հարցը՝ թե ի՞նչ պիտի տար։


Երբ ադամանդավաճառը վարձատրությունը կուտար, Աստուր աղան առանց դրամին վրա նայելու կգրպաներ և միայն տուն հասնելե հետո կհաշվեր։


Անիկա մանրամասն գիտեր գաղութի երևելիներու գործերը, անոնց ունեցածը, գնողական կարողությունը, «ազգասիրության» աստիճանը, որը կչափեր զանազան ազգային գործերու մեջ անոնց տված նվերի քանակով, նույնիսկ անիկա գիտեր ամեն մեկին ընտանեկան գաղտնիքը, իսկ իր գնահատությունը այդ մարդոց նկատմամբ փոփոխության ենթակա էր. որովհետև Աստուր աղայի կարծիքը կլավանար կամ կվատանար՝ նայելով, թե ստացած վարձատրությունը որքան կհամապատասխաներ իր ակնկալություններուն։


- Աղա մարդ է, մեծ մարդ է, իրեն պեսները անպակաս ըլլան մեր ազգին մեջ,– կըսեր ան երևելիի մը համար, եթե իր հուսացածեն ավելի գումար մը տված էր իրեն։


Աստուր աղան նաև թունդ ազգասեր էր, և անիկա հավասար եռանդով կբորբոքվեր, կտվայտեր կամ կհուսադրվեր մեծ և փոքր դեպքերու առթիվ։ Սասունի կոտորածներեն հետո ներկա եղեր էր հայրենասերներու բոլոր միտինգներուն և իր երախտապարտությունը հայտնելու, «իմովսանն ազգիս օգուտ բերելու»համար սեր, պախլավա, պաստրմա և այլ ուրիշ այդպիսի նվերներ տարեր էր հայտնի հայասեր ֆրանսիացիներուն, բայց անոնք հարկ եղած ճաշակով չէին գնահատեր իր նվերները, և այդ հանգամանքը քիչ չէր ազդեր՝

կազմելու համար Աստուր աղայի այն կարծիքը, թե

ֆրանսիացիներեն հույս չկար և թե հայ ազգի փրկությունը կախում ուներ Անգլիայեն կամ ցարական Ռուստստանեն։


Այդ պատմական օրերուն, Աստուր աղան երբեմն անկեղծորեն կհամոզվեր, որ իր ազգականներն ալ կոտորված էին՚ Սասունի գեպքերուն, թե իր ինչքերը գրավված, թալանված էին… Այդպիսի օրվան մը մեջ էր, որ Աստուր աղան դիմեր էր հայր Շարմըթանին և մեծկակ գումարը մը ստացեր էր։ Աստուր աղայի պարագան էր, որ անշուշտ ներշնջեր էր հայր Շարմըթանի մեջ այն կարծիքը, և որը արտահայ