Էջ:Barpa Khachik.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեր էր իր տեղեկագրին մեջ, թե Անատոլուի հայերը մեծ մասամբ ֆրանսերեն կխոսին և առավել ևս արժանի են կաթոլիկ ֆրանսիացիներու գթասրտության։ Հետո Աստուր աղան նպաստ ստացեր էր նաև պաստոր Կոֆրեսեն և Փրկության բանակի ֆոնդերեն. այդ բոլորը արգելք չէին հանդիսանար Աստուր աղային զայրույթի դերագրգռության հասնելու և բուռն կերպով բողոքելու այն խաբեբաներու դեմ,«որոնց մեջ մեկ սասունցի չի կա», կըսեր ան, և որոնք գոտիներնուն մեջ ունենալով դեղին ոսկիներ, նպաստ կստանային թե՛ կաթոլիկներեն և թե՛ բողոքականնւերեն։


Սակայն Աստուր աղայի հայրենասիրությունը միայն մեծ դեպքերու առթիվ չէ, որ կհայտնվեր. անիկա սաստիկ կզայրանար և ազգի դեմ դավաճանություն կհամարեր, երբ հայ երիտասարդ մը ամուսնանար ֆրանսուհիի մը հետ, կամ եթե մեկը խոսած ատեն ֆրանսերեն բառեր գործածեր։


— Ծո՛, դուն հայությունդ մոռցա՞ ր,— կըսեր ան…


Աստուր աղան գրաքննիչի ուշադրությամբ կհետևեր թերթերու մեջ երևցող զանազան դեպքերուն և եթե հայու անունի հանդիպեր, նայելով դեպքին՝ կամ կհրճվեր, կամ կտխրեր։ Այդպիսի առիթներուն անիկա՝ իրար անցած, կթողուր Կաշանի տունը և ընտանեկան հաճույքները և կերթար այն սրճարանները, ուր հայերու կրնար հանդիպիլ և լուսապայծառ կամ տխրած դեմքով կհաղորդեր լուրը և մեկնաբանություններ կուտար։


Աստուր աղային համար ազգային արժանապատվության խնդիր Էր, երբ ձիարշավի մը մեջ հայ դրամատերի մը ձին առաջնություն ունենար, մանավանդ, եթե ձիուն ալ հայկական անուն տված Էին. օրինակ՝ Արարատ կամ Վասպուրական։ Աստուր աղան իր ազգային արժանապատվությունը փայփայված կզգար նաև, եթե միլիոնատեր հայ մը մեծ գումարներ կորսնցներ կամ շահեր Մոնտե Կառլոյի, Նիսի կամ Բիարիցի մեջ, կամ մեծահարուստ հայու մը ամուսնության կամ մահվան առթիվ երկտող մը ըլլար թերթի՝ «աշխարհիկ արձագանքներու» շարքին։ Իսկ այդ դյուրազգաց արժանապատվությունը կվիրավորվեր, եթե հայ մը հասարակ գողության մեջ բռնվեր կամ նման բան ըլլար։

35 »սւույսւ (սաչիկ