Էջ:Barpa Khachik.djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


կախեր… մատնողը հրեա մըն է… ես աղեկ տեղե գիտեմ… գացեր լուր ավեր է ոստիկանության, որ զմրուխտը Գարեգինին մոտ է… Գարեգինն ալ Եկավյանին մարդն է… թող հրեա մը առած ըլլար զմրուխտը, տեսնենք ատ մյուս հրեան լուր կուտա՞ր ոստիկանության… երբե՛ք։


Աստուր աղան այս բոլորը ըսած ատեն հետզհետե կբորբոքեր, թևերովը ուժգին շարժումներ կըներ և կզայրանար, երբ երիտասարդները հեգնությամբ կամ անհոգությամբ իրենց կարծիքը կհայտնեին։ Անիկա պահ մը լուռ և խոհուն մնալե ետքը կրկին դարձավ Բարպային և ըսավ.


Դուն աս ջահելներուն խոսքին ականջ մի կախեր,

դուն պապա մարդ ես, նայե ես քեզի բան կըսեմ կոր… «Հռաջը» գրեր Է պետք եղածը… առ կարդա՛ …


«Հառաջ» թերթի ակնարկությունը հիշեցուց Բարպային Սարգիս Էֆենդին, Կադեի սրճարանի մթնոլորտը, և ամենուն համար անսպասելիորեն, Բարպան իր կարգին բորբոքեցավ։


— Գողերու, ավազակներու թե՜րթը,— գոռաց անիկա…— ատ մարդիկը հարերնին-մարերնին կծախեն փարայի համար, թո՛ւ, լամչցածներ…


— Կեցցե՛ ս, Բարպա՛,— ըսավ Յորկին։


— Դուն ի՜նչ հայերու գործին կխառնվիս կոր,– ըսավ Աստուր աղան՝ ուղղակի դիմելով Յորկիին,— քեզի ի՞նչ, դուն ձեր դըրջաններու գործերով զբաղե։


Միհրանը, Արամը և Վահրամը զայրացան և գրեթե միաբերան գոչեցին.


— Ձայնդ կտրե՛,- Յորկին մեր եղբայրն Է, մեր ընկերն Է, չի համարձակի՛ս…


Յորկին կծիծաղեր և ձեռքովը նշան կըներ ընկերներուն, որ հանդարտին, վերջապես, Աստուր աղան հեռացավ սեղանեն և գնաց ապաստանելու ուրիշ սեղանի մը շոււրջը նստողներու մոտ, որոնք հեռուեն կհետևեին Բարպայի սեղանին խոսակցության. Բարպան լսեց, որ Աստուր աղան կըսեր.


— Հայություն չի մնաց, բե՜… պատիվ, նամուս չի մնաց…