Էջ:Barpa Khachik.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Դաշնակներ են,— ըսավ Վահրամը Միհրանին, և ամենքը մեկ ոտքի ելան,


Երբ այդ սեղանին առաջքեն կանցնեին, Բարպան տեսավ անոնց ատելավառ նայվածքները, որոնք ուղղվեցան երիտասարդներուն։ Բայց Բարպան անցավ հպարտ՝ իրեն ուղեկցող երիտասարդներուն հետ։


— Էշեն իջեր են, դեռ չուշ֊չուշը չեն մոռցեր ,—ըսավ ան։


Եվ անիկա խնդաց՝ հին լավ օրերու ծիծաղով, աչքերը կկոցելով, և թուշին վրա մորթը պրկվեցավ այտերու մկանունքներու ուժեղ կծկում են։


Գեյ֊Լյուսակ փողոցի անկյունը Բարպան, Միհրանը ն Յորկին բաժնվեցան Արամեն և Վահրամեն, որ դեպի Մոնպառնաս պիտի էրթային, Բարպայի ձեռքը սեղմելով, Արամը և Վահրամը խոստացան.


— Բարպա՛, դուն սիրտդ հանգիստ պահե, մենք մեր ֆրանսացի ընկերներուն կխոսինք, քեղի անպատճառ գործ մը կգտնենք։


Բարպան այդ իրիկուն վերադարձավ տուն բարձր տրամադրության մեջ։ Վիկտորյան դեռ նստած էր և լամպայի լույսով գուլպաներ կկարկտեր. Միհրանը անցեր էր Յորկիի սենյակը։


Վիկտորյան նշմարեց Բարպայի այլափոխությունը, բայց զգուշացավ այդ մասին որևէ հարցում ուղղելե, որպեսզի չի խանգարե անոր ուրախությունը։


— Պատառ մը բան կուզե՞ս ուտել,— հարցուց Վիկտորյան, Բարպայի մուճակները դուրս բերելով բազմոցի տակեն։


— Չէ՛, Վիկտորյա՛, կուշտ եմ,— ըսավ ան մեղմ ձայնով և սկսավ պատմել, թե ուր գացեր էին, որու հանդիպեր էին, բայց չխոսեցավ Աստուր աղայի և անոր հառաջ բերած միջադեպի մասին։


— Աղեկ տղաքներ են,— ըսավ Բարպան, ակնարկելով Յորկիի և Միհրանի ընկերներուն։


Ակնարկություն դաշնակցություն կուսակցության, որը իշխանությունը կորցրած լինելով հանդերձ շարունակում է հոխորտալ։