Էջ:Barpa Khachik.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բարպան հաճախ կխորհեր նաև Գաբրիել Դյումոնին վրա, որ իրեն համար կանձնավորեր ազնիվ ֆրանսիացիի տիպը: Վերջին հույս մը դեռ պահած Էր անոր տված հանձնարարական նամակի վրա և երբեմն կհիշեցներ Միհրանին, որ տեղեկանա, արդյոք նամակին տերը չէ՞ր վերադարձած Փարիզ:


Փարիզ ժամանելուն երկրորդ օրն իսկ Բարպան Միհրանի հետ գացեր էր Գրընել փողոց՝ Գաբրիել Դյումոնին նամակը ներկայացնելու։ Բայց պարոն Բոնպառի աղախինը հայտներ էր, որ իր տերը հոդացավի պատճառով գացեր էր հանքային ջրերը և թե հետո պիտի երթար հարավային Ֆրանսիա։ Երբեմն, սակայն, ան կուգար Փարիզ, քանի մը օր կմնար և կմեկներ։ Աղախինը հայտներ էր նաև Բարպային և Միհրանին, որ պարոն Բոնպառը վաղուց գործե քաշվեր էր և անոր հաջորդեր էր տղան, պարոն Ռաուլը, որը ամեն օր կարելի էր գտնել Տոլբիակ փողոցի արհեստանոցը։


Բայց Բարպան չէր ուզած Դյումոնի նամակը հանձնել Բոնպառի որդվույն և հանձնարարեր էր Միհրանին երբեմն–երբեմն տեղեկանալ նամակի տիրոջը Փարիզ վերադարձի մասին։


Երբ այդ նյութին վրա խոսք կըլլար, Վիկտորյան կափսոսար, որ ժամանակին չէին հետևած աղախինի խորհուրդին, չէին ներկայացած պարոն Բոնպառի տղուն։


Բոշ գտնվեցանք,— կըսեր Բարպան…— Բայց որո՞ միտքեն 

կանցներ, որ ուրիշ գործ մը գտնելը այսքան դժվար պիտի ըլլար։


Եվ հետո, արդարացնելու համար իր և Միհրանին սխալը, կավելցներ.


— Մենք ալ մտածեցինք, որ եթե անգամ մը հանձնարարական նամակը տանք տղուն, ան ալ բան մը չընե, ամեն հույս կկորսվի։


Օրերը կանցնեին Բարպայի համար անգործության սրտամաշ տրամադրության մեջ։ Անիկա չէր գիտեր ինչպես հասնիլ մինչև ժամը չորսը, ուրկե հետո կերթար Սեն-Միշե