Էջ:Barpa Khachik.djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և կծախեր ընտանիքին ապրուստը հոգալու համար: Բժիշկ Դերձակյանը մեծ հարգանքով կվարվեր Բանիկյան էֆենդիին հետ, որ դեռ մասամբ իր հարաբերությունները կպահպաներ գաղութի ջոջերուն հետ։


Օր մը Բանիկյան էֆենդին զայրացած ըսավ.


— Աս մեր ջահիլները շատ սանձարձակ դարձեր են… Գիտե՞ս, որ Սենտ-էտիենի մեջ հայ բանվորները մասնակցեր են գործադուլին։


Բարպան այդ մասին լսեր էր Յորկիի և Միհրանի խոսակցություն են ։


է՚հ, ի՞նչ կըլլա,— ըսավ Բարպան,—շատ աղեկ ըրեր,

մասնակցեր են։


Բանիկյանը ապշած նայեցավ Բարպային և աթոռը քիչ մը ետ մղելով՝ հարցուց.


— Չըլլա թե դուն ալ «ի նոցանե» ես…


Բարպան ուզեց բացատրել, թե հայ բանվորները շահագրգրռված են համերաշխ ըլլալու տեղացի բանվորներուն հետ, բայց իր միտքերը չի կրցավ պարզորոշ կերպով արտահայտել։ Անիկա հանկարծ տագնապի մեջ ինկավ, գիտեր, որ իրավունքը իր կողմն էր, բայց չէր կրնար արժեցնել, քրտինքը ողողեց զինքը, և հանկարծ լռեց, քեն ընող մեկու մը արտահայտությունը առնելով։


Երբ Բարպան ժամը յոթին ժամանակները դուրս ելավ սրճարանեն՝ տուն վերադառնալու համար, ճամփան ինքն իրեն կխոսեր դառնությամբ.


— Խոսելու կարողությունս անգամ կորսնցուցեր եմ…


Եվ հիշեց, թե ինչպես ժամանակով արիությամբ և պարզությամբ կպաշտպաներ ինչ որ կկարծեր, թե արդար է։


— Մարդկությունս կորսնցուցեր եմ,— մտածեց անիկա և հանկարծ փղձկեցավ ինքը իրեն վրա. «Ինչո՞ւ, ինչո՞ւ…— կմտածեր ան,— ինչո՞ ւ եղավ այսպես…»:


Հասեր էր Կլոդ Բեռնար փողոցը, ուր միշտ ավելի հանդարտ էր, անիկա մեքենայաբար կքալեր մայթին վրայեն և միտքովը կկրկներ.«Ինչո՞ւ, ինչո՞ւ …»:


Հանկարծ կայծակի արագությամբ իր ամբողջ կյանքը անցավ իր աչքին առաջքեն. իր մանկությունը, հետո Գարա