Էջ:Barpa Khachik.djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


կարկառած լայն և փայլուն տերևները մետաղային կարծրության տպավորությունը կընեին, պարկետը փայլուն և ողորկ էր, բայց սեղանին տակ կար մութ֊կանանչ խորքով թավ գորգ մը, իսկ ծերունիին ոտքերուն տակ փռված էր վագրի մորթի մը: Պատերուն վրա, որոնք ծածկված Էին կանանչ– գորշագույն գիծերով պաստառով, կային փորագրված պատկերներ՝ պարզ շրջանակներով, որոնք կներկայացնեին ֆրանսիական հեղափոխությունեն դրվագներ, որոնցմե գլխավորը Սեն-Ժյուստը կներկայացներ՝ իր հռչակավոր խոսքերը արտասանելու միջոցին։


Վերջապես, ծերունին խոսեցավ գործի մասին։


— Իսկ այժմ,- ըսավ անիկա,— տեսնենք, թե ինչով կարող եմ ձեզ օգտակար ըլլալ։


— Ես վարպետ երկաթագործ եմ,— ըսավ Բարպան:


Ծերունին պահ մը իր կզակին ափը քերեց և հետո ըսավ.


— Ճիշտ Է, որ ես դարբնոց մը ունիմ, ուր կպատրաստենք միմիայն գեղարվեստական իրեր… ես այլևս գործե քաշված եմ, իմ տղաս՝ Ռաուլը կղեկավարե գործը։ Մեր գործին ինքնահատկությունը այն Է,— ավելցուց պարոն Բոնբառը պահ մը մտածկոտ լռութենե հետո,— որ մեր բանվորները արհեստավոր արտիստներ են… իրենք կհնարեն իրենց դարբնածին օրինակը, թե ձևը և թե՛ զարդերը…


— Մորեղբայրս ընդունակ Է այդպիսի գործի,— ըսավ Միհրանը,— ան ղեկավարեր Է այդպիսի գործ, սուլթանական պալատներու համար…


— Ա՛հ, հա՛,— ըսավ ծերունին,— թերևս այո… դուք կունենաք արևելյան ինքնուրույն մոտիվներու պատկերացումներ…


— Կունենա՛մ, գաղափարներ ունիմ,- ըսավ Բարպան։


— Լա՛վ, ուրեմն,— ըսավ ծերունին և Բարպայի ու Միհրանի համար անակնկալ աշխուժությունով ծունկերը ծածկող շորը մեկ կողմ դրավ և ոտքի ելլելով, եկավ գրասեղանին առաջ։ Անիկա բարձրահասակ Էր և ուղիղ իրան ուներ, հագված Էր անթերի ձևով մթագույն կոստյում, որ կընդգծեր անոր շարժումներու վայելչությունը։


Ծերունին երկտող հանձնարարական մը գրեց իր տղուն