Էջ:Barpa Khachik.djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցուց մադամ Լենը,– բայց օտարականներու համար վատ Կըլլա…


Հետո մադամ Լենը հրավիրեց Բարպան իր սենյակը։ - Տաք արգանակ ունիմ կրակի վրա,– ըսավ ան։– Պատրաստ պահեցի, որ եթե ուշ ատեն երիտասարդները գան, կազդուրվին…


Բայց Բարպան մերժեց, անիկա ամբողջ հոգվով հուզված էր: Ակամա կմեղադրեր Միհրանը և Յորկին, որ իրենց վարմունքով այդպիսի մտահոգություններ կպատճառեին, բայց, մյուս կողմե, անկեղծորեն նաև ինքզինքը կմեղադրեր, որ անմասն մնացեր էր այդ ցույցերեն։


Բարպան կտատամսեր որոշում մը առնելու։ Վերջապես, Միհրանին երկտող մը ձգելե հետո հրաժեշտ առավ մադամ Լենեն և իջավ սանդուղներեն։


Կլոդ Բեռնար և Գեյ֊Լյուսակ փողոցները հանդարտ էին, բայց երբ Բարպան հասավ Սեն-Միշելի վրա, հասկցավ, թե լուրջ դեպքեր տեղի ունեցեր էին։ Հեղափոխական ուսանողները մասնակցեր էին բանվորական ցույցերուն, և դեռ մինչև այդ ժամուն առանձին խումբեր հարձակում կկրեին հակահեղափոխական ուսանողներու, մասնավորապես կամըլո դյու ռուաներու կողմե և կպաշտպանվեին բոլոր միջոցներով. ոստիկանական ջոկատներ քառանկյուն շարքերով գրեթե անընդհատ կիջնեին Սեն-Միշելի պողոտայեն, մինչ հեծանիվով ոստիկաններ ստվերներու պես արագ կսահեին եզերքեն։ Անցորդները, մեծ մասամբ երիտասարդներ, էլեկտրականացած վիճակի մեջ էին։ Առանձին ոստիկանական խմբեր կցրվեին հավաքումները, մինչդեռ արքայականներու շարան մը, թավշյա բերետներով, ճերմակ շապիկով, կարճ տաբատով, ձեռքերնին բռնած ճոկաններ, ազատորեն կանցնեին փողոցի մեջտեղեն՝ երգելով,

Cest le rol Jean quil nous faut…faut…


Բարպան աստիճանաբար կտոգորվեր մթնոլորտի շունչով, և ան այլևս մոռցավ Վիկտորյան, Մըդոնի իր հանգիստ տունը, իր չարչարանքով և տանջանքով ձեռք բերած


  • Մենք թագավոր ժանին ենք ուզում… ուզում… ուզում… (ֆրանս.)։