Էջ:Barpa Khachik.djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անդորրությունը։ Իր մեջ տիրապետողը Միհրանի և Յորկիի մասին մտահոգությունն էր, բտյց նաև հետաքրքրությունը, ի՞նչ էր պատահեր, դեռ ի՞նչ կարող էր պատահիլ…


Անիկա իր քայլերը ուղղեց դեպի Սուրսը, բայց դեռ այնտեղ չի հասած լսեց սուլոցներ և տեսավ, որ ոստիկանական խումբեր ամեն կողմերե կդիմեին դեպի Օդեոն։ Ոստիկանական ջոկատ մը դուրս պիտի գար Դպրոցներու փողոցեն, երբ հանկարծ Սեն֊Միշելի պողոտային վրա հուզմունքի հոսանք մը անցավ, լուր հասեր էր, որ արքայական ուսանողներու ստվար խումբ մը՝ ճոկաններով զինված,հարձակեր էր անզեն ուսանողներու և առհասարակ երիտասարդներու վրա, և ոստիկանությունը մնացեր էր հանդիսատեսի դերին մեջ. շատեր վիրավորվեր էին գլուխնեն, և նույնիսկ կըսեին, թե արյունլվա ուսանողներ ձերբակալվեր էին, մինչ հարձակողները անպատիժ կմնային. առառավելն ոստիկանները կջանային մեղմությամբ ցրվել արքայականները, որոնք հարուստ բուրժուաներու զավակներ էին, և անոնք քանի մը քայլ հեռու կրկին կհավաքվեին և կվերսկսեին իրենց շահատակությունները։ Այս լուրերու ազդեցության տակ ահա Սեն-Միշելի երկու մայթերուն վրա անցորդները անշարժացան. ուրիշներ դուրս թափվեցան սրճարաններեն և փորձեցին ոստիկանական ջոկատին ճանապարհը կտրել։ Ջոկատը ընկրկեցավ և ետ֊ետ երթալով՝ կրկին մտավ Դպրոցներու փողոցը։ Այն ժամանակ «Ինտերնացիոնալը» թընդաց։ Հազարավոր բերաններ կորոտային հեղափոխական երգի հանգերը.


Այս Է պայքարը վերջին… Ինտերնացիոնա՜՝լը …


Բարպայի ամբողջ Էութենեն սարսուռ մը անցավ։ Անոր հոգին ընդլայնեցավ, կարծես, ամեհի երկունքի մը համար։. Հոնքերը բարձրացուցած ճակատին վրա, անիկա պիշ նայվածքով կդիտեր իր շուրջը վխտացող երիտասարդները,որոնք հրաբորբոք ջահերու նման կվառեին կարծես։


Բարպան զգաց, որ իր անհատականությունը կընկղմեր հավաքական փոթորկված կյանքին մեջ, և այդ զգացումը իրեն պատճառեց տեսակ մը խոր տխրություն և միևնույն