Էջ:Barpa Khachik.djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ատեն՝ բարձրագույն բերկրանք։ Եվ Բարպան ալ մասնակցեցավ հեղափոխական երգի հանկերգին, հրայրքով և հուզմունքով։


— Զգո՛ւյշ, ընկե՛ր…


Հանկարծ երգը դադրեցավ, և Շաթըլեի կողմեն լսելի, դարձան համաչափ դոփյուններ» հանրապետական ձիավոր պահակազորքն էր, որ կհառաջանար… Բարպան կրկին լսեց առնական հանդարտ ձայնը.


— Զգո՛ւյշ, ընկե՛ր…


Երիտասարդ մըն էր, որ Բարպայի թևեն բռնած կբարձրացներ դեպի մայթը. ո՞վ էր այդ երիտասարդը։ Անոր դեմքը կարտահայտեր զսպված ուժի հանդարտությունը. ինչո՞ հոգածու էր իրեն համար… միասին մտան սրճարան, և երիտասարդը Բարպայի թևը թողուց, ինչպես մեկը, որ անծանոթ երեխան դժվար տեղե անցընելե հետո, հանգիստ կհեռանա…


Սուրսի սրճարանին մեջ բոլոր սեղանները գրավված էին, և դեռ շատեր ոտքի վրա կմնային՝ ծուխով տոգորված և ժխորոտ մթնոլորտին մեջ։ Փողոցը պահ մը լռության մատնվելե հետո կրկին կալեկոծվեր, պատանիներու և երիտասարդներու շարքերը կանցնեին երգելով «La jeune garde», որը հաճախ կպատառոտվեր ոստիկանական միջամտություններով։ Բարպան, անցնելով սեղաններու առաջքեն, ծանոթներու կողմեն հրավերներ կստանար, բայց անիկա փափագ չուներ սեղանակից ըլլալու ո՛չ դոկտոր Դերձակյանին, ո՛չ Աստուր աղային և ոչ ալ որևէ նման մարդու. անիկա իր աչքերը չէր հեռացներ գլխաբաց երիտասարդ ֆրանսիացիեն և իր բոլոր էությամբ կձգտեր դեպի ան, դեպի ընկերը… և երբ անիկա դուրս ելավ սրճարանեն ուրիշ երիտասարդի մը հետ,քիչ մը հապճեպով, որովհետև կրկին «Ինտերնացիոնալը»թնդաց պողոտայի վերևի Օբսերվատուարի կողմեն, Բարպան ինքն ալ դուրս ելավ սրճարանեն և ուղղվեցավ Մոնպառնասի կայարանը։


«Երիտասարդ պահակախումբը» (հեղափոխական երիտասարդա¬ կան երգ ) ։