Էջ:Barpa Khachik.djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պարզած և «Ինտերնացիոնալ» երգելով։ Յորկին՝ բռունցքներով կռվելով և ճամփա բանալով իրեն համար, հասեր էր թափորին և մասնակցեր էր հուղարկավորության. նույնիսկ գերեզմանատունը ճառ մը խոսեր էր։ Յորկին կպատմեր, թե ինչպես իրենք կազմակերպեր էին կարմիր պահակախումբ, որուն դերն էր արգիլել ոստիկանության մտնել գերեզմանատուն, և անոնք զգուշացեր էին արդեն մոտենալ այդ բանվորական ալեկոծ ծովին, բայց ի փոխարեն իրենց վրեժը ուզեր էին առնել առանձին խումբերու դեմ և առհասարակ բոլոր թաղերու մեջ, նույնիսկ անտեղյակ անցորդներու վրա։


-Այն ժամանակ Բարպան պատմեց ինչ որ տեսեր էր ուսանողական թաղերու մեջ։ Յորկին ուրախությամբ ձեռքերը կշփեր իրարու։


-Այդ լավ է, այդ շա՛ տ լավ է, որ ուսանողությունը անկենդան չի մնար… մտավորական ուժերու գործակցությունը բանվորական ուժերուն հետ անհրաժեշտություն է… Օ՛հ, մենք արդեն կարող ենք գոհ ըլլալ, ամեն ինչ լավ է… մերն է վերջնական հաղթանակը։


Եվ անիկա Վիկտորյան գրկեց մեջքեն և ուզեց պարել, բայց Վիկտորյան մեղմորեն կդիմադրեր և չէր հասկնար, թե ինչու Յորկին այդքան ուրախ էր. Բարպան, թեև լուռ, բայց պայծառացած էր ներքին բավականությամբ, իսկ Միհրանը երազուն էր։ Անիկա՝ հիշելով և հետևելով օրվան մեջ պատահած դեպքերու թոհուբոհին, միտքը սևեռած, կարծես կաշկանդված բարակ թելով մը, կմնար Մոնժ փողոցի աջ կողմի մայթին վրա։ Նախորդ իրիկունը այնտեղ բոլորովին պատահմամբ հանդիպեր է Մաննիկին։ Անիկա մորը հետ եկեր էր Փարիզ։ Միհրանը այդ մասին դեռ չէր խոսեր նույնիսկ Յորկիի հետ։ Անիկա խոստացեք էր հետևյալ օրը,ցույցին օրը, անպատճառ տեսակցիլ Մաննիկի հետ, ժամադրություն էր տվեր, բայց որոշված ժամուն չէր կարողացեր հասնիլ Մոնժ փողոցը։ Բոլոր ճամփաները փակված գտերէր։ Դեռ երկար Բարպան և Յորկին խոսակցեցան, իրարու պատմելով դրվագներ։ Հաճախ Յորկին կընդհատեր Բարպայի խոսքը և կգոչեր. — Բրավո՜, Բարպա՛, բրավո՜… ՚