Էջ:Barpa Khachik.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


մտածել Մաննիկի մասին, բայց այլևս հմայքը խզվեր էր: Այժմ անոր միտքին մեջ կխուժեին իր առօրյա կյանքի խնդիրները, իր կուսակցական մարդու գործնական պարտավորությունները։ Պետք էր, որ հաջողեր բջիջ մը կազմելու իր գրասենյակին մեջ, ուր տասնհինգ պաշտոնյաներ կաշխատեին: Միհրանը հաջողեր Էր անոնցմե երկուքը դարձնել յունիտեր սենդիկայի անդամ և այն ալ՝ մեկը իտալացի Էր, մյուսը՝ իսպանացի: Մնացյալները, որ ֆրանսիացիներ Էին, կապրեին իրենց փոքր կյանքով և հիանալիորեն կհարմարվեին իրենց կյանքի փցուն պայմաններուև, թեև անվերջ կգանգատվեին։ Անոնք ծաղրանքով կպատասխանեին Միհրանի ներկայացուցած հեռանկարներուն և, կարծես, ամոթ կզգային որևէ բանի հավատալու, որևէ բանի վրա հույս դնելու։ Փարիզի պրոլետարիատի կազմակերպած տոներուն կամ ցույցերուն անոնք կմնային անհաղորդ և կասկածով ու բծախնդիր քննադատությունով կցրվեին այն հուզմունքի սկզբնավորությունը, որ ակամա կարող էր հառաջ գալ իրենց մեջ: Բացի այդ ամուլ սկեպտիցիզմը, ամեն մեկը ուներ իր նախասիրությունը, որ կկլաներ բոլոր ազատ ժամերը և փոքր խնայողությունները: Մեկը սրնգահար էր, մյուսը՝ երաժշտության սիրահար: Մեկը ձկնորսությամբ կզբաղեր և ավելի կընտրեր իր հանգստի օրը անցընել Ժուանվիլի կամուրջին վրա կամ թե Մառնի որևէ ափը, ժամերով անշարժ մնալով կարթը ձեռքին մեջ, սպասելով այն պահին, երբ մատներուն մեջ, որոնց վրա ոլորված էր կարթին լարը, պիտի զգար այն թեթև թրթռացումը, որ բռնված ձուկի փախուստի անզոր փորձերը կհաղորդեին, և սա էր երանությունը իրեն համար, երջանկության գագաթնակետը։ Ուրիշ մեկը նվիրված էր լուսանկարչության. դեռ կային կոլեկցիոներները, չնչին բաներու հավաքածո ունեցողները՝ լուցկիի տուփերու, բանալիներու և, մանավանդ, դրոշմանիշներու… Այդ բոլոր նախասիրությունները երբեմն կհասնեին մենամոլության աստիճանին և կցամքեցնեին այդ արդեն իսկ ցամքած մարդոց վերջին ուժերը: Ինչպե՞ս սերմ նետել այդ ամուլ հոգիներու մեջ, ինչպե՞ս շարժման մեջ դնել որևէ շարժումե սոսկացող այդ մարզիկը, որոնք կյանքը վերա-