Էջ:BazeiYergy1.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԲԱԶԵԻ ԵՐԳԸ

Բարձր լեռների
Կատարը սողաց
Եվ պառկեց այնտեղ,
Խոնավ քարափում[1],
Գալարուն իժը՝
Հայացքը ծովին։

Բարձր արևն էր
Երկնքում շողում
Եվ լեռներն էին
Շոգ շնչում վերև,
Եվ ալիքները
Զարնըվում էին
Վարը՝ քարերին։

Իսկ ձորի միջով
Վարը, խավարում,
Սահանքն էր սահում
Դեպի ծովը լուրթ[2],
Զարկելով իրար
Քարերն հատակի,—
Փրփուրով պատած,
Հզոր, ալեհեր,
Կտրում էր լեռը
Եվ ծովը թափվում
Դժգոհ ոռնոցով։

Հանկարծ այն քարափն,
Ուր իժն էր պառկել,
Վերևից ընկավ
Վիրավոր Բազեն՝
Փշըրված կրծքով,
Փետուրն արյունոտ։
Մի հատու ճիլով
Նա ընկավ գետին—
Եվ զարնըվում էր
Անզոր զայրույթով
Ամրակուռ քարին…
Իժը վախեցավ,
Ետ սողաց ճեպով,
Հասկացավ սակայն,
Որ կյանքին նրա
Մնացել է լոկ
Մի քանի վայրկյան…
Մոտ սողաց իսկույն
Մեռնող թռչունին
Եվ ֆշշաց ուղիղ

  1. քարափ― գետի, լճի, ծովի քառաժայռից բաղկացած ափ
  2. լուրթ― բաց կապույտ, կապտավուն