Էջ:BazeiYergy2.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աչքերին նրա.
«Ի՞նչ է, մեռնո՞ւմ ես…»։
«Այո՛, մեռնում եմ,—
Շշնջաց Բազեն,
Խորը շնչելով.
— Ես լավ ապրեցի…
Ես բախտավոր եմ…
Քաջ կռվեցի ես…
Տեսա երկինքը…
Դու չե՛ս տեսնի այն
Երբեք այնքան մոտ…
«Է՜հ, խեղճ արարած,
Ինչ է երկինքը.
Դատարկ տեղ միայն…
Ո՞նց սողամ այնտեղ…
Այստեղ ինձ համար
Ավելի լավ է․
Խոնավ ու տաք է»։
Այսպես իժն ասաց
Ազատ թռչունին,
Ծիծաղեց հոգում
Նրա անհեթեթ
Մտքերի վրա,
Եվ այսպես խորհեց.
«Թռիր թե սողա—
Վախճանն հայտնի է…
Բոլորս էլ վերջը
Կըպառկենք հողում,
Ամեն ինչ վերջը
Աճյուն կդառնա»։
Բայց խիզախ բազեն
Թպրտաց հանկարծ,
Կանգնեց մի փոքր
Եվ շուրջը նայեց—
Քարափին խոնավ։

Գորշ քարի միջով
Ջուրն էր թորում դուրս,
Եվ հեղձուցիչ էր
Քարափում խավար,
Եվ գալիս էր գաղջ,
Ծանր, լեշի հոտ։
Եվ ճչաց բազեն
Կարոտով, ցավով,
Հավաքած բոլոր
Իրա ուժերը.
— Օ, եթե երկինք
Մեկ էլ թռչեի…
Ես կսեղմեի
Թշնամուն կրծքիս
Եվ… թո՜ղ հագենար
Արյունով իմ նա…
Օ՜, երջանկություն
Կռվի, պայքարի…
Իսկ իժը խորհեց.
«Երևի այնտեղ
Ապրելը այդքան
Իրո՜ք որ լավ է,
Եթե նա այդպես
Խոր հառաչում է…»։
Եվ առաջարկեց
Ազատ թռչունին.
«Դու էլ մոտեցիր
Եզրին քարափի
Եվ նետվիր ներքև—
Գուցե թևերդ
Քեզ բարձրացընեն,
Եվ կապրես կրկին
Դու մի քիչ և՛ս,
Քո վեհ տարերքում»։
Եվ հառնեց բազեն,