Էջ:BazeiYergy4.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Ահա թե որն է
Երկինք թռչելու
Հիմար հաճույքը.
Ընկնելու մեջ է…
Հիմա՜ր թռչուններ…
Հողին անընտել,
Ձանձրացած այնտեղ,
Նրանք ձգտում են
Դեպի երկինքը—
Եվ կյա՛նք են փնտրում
Անապատում տոթ։
Այնտեղ դատարկ է.
Այնտեղ լույս շատ կա,
Բայց չկա այնտեղ
Ուտելիք, չկա
Կենդանի մարմնի
Համար հենարան։
Էլ ինչի՞ է այդ
Հպարտությունը…
Էլ ինչի՞ է այդ
Հանդիմանանքը…
Նրա համա՛ր, որ
Ծածկեն նրանով
Իրենց տենչերի
Խելառ ընթացքը,
Որ նրանց ետև
Քողարկեն իրենց
Անպետքությունը
Այս կյանքի համար…
Հիմա՜ր թռչուններ…
Բայց չեն խաբի ինձ
Այլևս նրանց
Խենթ զրույցները…
Ես ինքս գիտեմ
Ամեն ինչ հիմա։
Ես ինքս արդեն
Տեսա երկինքը…
Վեր ճախրեցի ես
Եվ չափեցի այն,
Տեսա անկումը
Բայց չմեռա ես,
Այլ ավելի եմ
Հավատում ինքս ինձ…
Թող նրանք, ովքեր
Չեն սիրում հողը—
Ապրեն սուտով լոկ…
Ես գիտեմ հիմա
Ճշմարտությունը
Եվ նրանց կոչին
Չե՛մ հավատում ես:
Հողի ծնունդ եմ—
Հողով կապրեմ ես»։
Եվ կըծկվեց նա
Պիրկ՝[1] քարի վրա՝
Իրենով հպարտ։—
Փայլում էր ծովը
Վառ լույսերի մեջ,
Եվ ալիքները
Զարնըվում էին
Ափերին՝ ահեղ։
Նրանց որոտում
Թնդում էր երգը
Բազեի մասին։
Եվ դողում էին
Ժայռերը՝ նրանց
Հարվածներից գոռ
Եվ երգից նրանց.—
«Խոլ[2]—խիզախների

  1. պիրկ― ձիգ, ուժգնորեն ձգված
  2. խոլ― կատաղի, մոլեգին