Էջ:BazeiYergy5.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խենթությանը վեհ
Երգում ենք փառք մենք:
Խոլ—խիզախների
Խենթությունը վեհ—
Օ, ա՛յս է ահա
Կյանքի իմաստը…
Օ, քա՛ջ Բազե,— դու
Կռվում՝ քո դաժան
Ոսոխների դեմ
Եղար արնաքամ…
Բայց կգա օրը
Եվ քո արյունի
Վառ կաթիլները՝
Կայծերի նման
Կըբռընկվեն մեր
Կյանքի խավարում
Եվ բազմաթիվ քա՛ջ
Սրտեր կըվառեն
Ծարավով լույսի
Եվ ազատության։
Թեկուզ մեռար դու,
Բայց բազմաթիվ քաջ
Եվ ոգով արի
Ու խիզախ մարդկանց—
Ընդմիշտ կլինես,
Պայծառ օրինակ,
Հպարտ օրինակ…
Խոլ—խիզախների
Խենթությանը վեհ
Երգում ենք երգ մենք…»։