Jump to content

Էջ:Charles Darwin, Anerevuyt hoghagorts.pdf/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խելքահան են լինում և այն էլ այդ զզուելի ճիճուի—լպրտուկի համա՞ր։

— Այո՛, ի՞նչ է որ։ Հապա ի՞նչ էք կարծում. դուք այնպէս իմանում էք թէ կարմիր-ճիճուն հաւանողներ չունի՞. սխալւում էք, սիրելիք, այդպէս կարծելով։ Այո՛, նա էլ ունի հաւանողներ, և այն էլ ինչպէս ժիր, աշխոյժ, կայտառ ու տաքսիրտ հաւանողներ։

— Ո՞վքեր են այդ տարօրինակ ճաշակի տէրերը։

— Նախ և առաջ՝ ի՛մ սիրելիք, թռչունները, որոնք ոչ մի առիթ, ոչ մի յաջող դէպք կամ յարմար րոպէ ձեռքից բաց չեն թողնում, որ կարողանան իրանց բերանները քաղցրացնել մեր փոքրիկ հերոսի համեղ մսով, վրայ երկրորդ՝ խլուրդները, որոնցից ազատուելու համար խեղճ անասունը շատ ու շատ անգամ է ստիպում յական թօթափել, այսինքն աչքի մի ճպելում դուրս սողալ իւր բնից երկրի երեսը. վրայ երրորդ՝ բնագէտները, որոնք նաև կարմիր-ճիճուի ուսումնասիրութեամբ են պարապում. վրայ չորրորդ՝ ձեր խոնարհ ծառան— ճիճուների վերաբերմամբ ձեզ հետ զրուցողը, որ պիտի պատմի ձեզ համար այն զարմանալի բաները, ինչ որ մեր դարու ամենանշանաւոր բնագէտ հանգուցեալ Չարլզ