որ քանի մի անքուն գիշերներ լուսացնելով՝ փորձեր է արել ճիճուների տեսողութեան վերաբերեալ։ Նա դրանցից մի քանիսին բռնոտել դրել է հողով լիքը ծաղկամանների մէջ և բերանները ծածկել ապակեայ կափարիչներով—ծածկոցներով։
Չմոռանամ ասելու որ ճիճուները ցերեկով վախկոտ են և շատ զգոյշ, այն ինչ գիշերներով բաւական համարձակ են լինում։ Ցերեկները նրանք թաքնւում են գետնի տակ և առանց դուրս սողալու մնում են նստած իրանց բներում։ Բայց հէնց որ մութն ընկնում է, կարծէք ճիճուների օրը նոր է բացւում. անմիջապէս դուրս են գալիս իրանց բներից՝ միայն պոչիկները թողնելով ներսը. իսկ մարմնի այն մասը, որ բնից դուրս են բերել, սկսում են շնորհաշուք կերպով ծածրուբարակ տարուրերել և այդ կերպով զուարճանալ թարմ օդով։
Փորձելու համար թէ արդեօք ճիճուները կարո՞ղ են տեսնել, Դարվինը գիշերով վառած լապտերն զգուշութեամբ մօտեցրել է նրանց։ Ճիճուներն սկզբում ամենևին ուշադրութիւն չեն դարձրել այդ անսպասելի լուսավառութեան վրայ, բայց յետոյ՝ երբ մի քանի րոպէ շարունակուել է լապտերի լոյսը, նրանք