հանգիստ էին մնում նոյնիսկ ամենազօրեղ դաշնակահարութեան միջոցին»:
Բայց դրա հակառակ՝ մեր գետնաբնակ բարեկամները շատ լաւ են զգում իրանց բնակած գետնի նոյն իսկ ամենաթոյլ տատանումը: Դարվինը՝ բազմաթիւ փորձեր անելուց յետոյ այդ բանում ևս համոզուել է: Ահա նրա կատարած բազմատիւ փորձերից մինը.
«Մէջը ճիճուներ դրած ծաղկամանը, ասում է Դարվինը, դրի դաշնամուրի վրայ և սկսեցի նուագել: Դաշնակահարութեան հէնց առաջին ձայնից ծաղկամանի բնակիչներն սկսեցին թաքնուել հողի մէջ»:
— Ի՞նչ էք կարծում, ի՞նչից թաքնուեցին:
— Ի հարկէ դաշնամուրի ձայնից:
— Ո՛չ. այլ որովհետև նուագելիս դաշնամուրի ծածկն սկսեց դողդողալ: Ծաղկամանին ամենափոյլ կերպով հմումն—կամաց ձեռք տալ ևս ստիպում է ճիճուներին պահ մտնել:
Բայց լաւ է զարգացած կարմիր-ճիճուների շօշափողութիւնը. փչած ամենաբարակ հովը և կամ շատ թոյլ հուրքն իսկ զգում են լորձանիւթով պատած մաշկով և իսկոյն շտապում են մտնել իրանց բները:
Սակայն նրանց հոիտառութիւնը շատ թոյլ է: Դարվինը՝ ամենաընտիր տեսակի հոտաւէտ իւղեր