Էջ:Charles Darwin, Anerevuyt hoghagorts.pdf/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղեր Է մօտեցրել իւր սանիկներին—կարմիր-ճիճուներին, սակայն այդ տարօրինակ արարածները ոչ մի բանով չեն ցոյց տուել, թէ իրանք որևէ հոտ զգում են։ Այն ինչ շատ լաւ են զգում սոխի, կաղամբի հոտը, որ անչափ մեծ բաւականութիւն է պատճառում ճիճուներին, որոնք անմիջապէս վրայ են ընկնում և ուտում նրանց համեղ թերթերը։ Դարվինը փորձի համար կաղամբի թերեր է պահել հողի մէջ. ճիճուները որոնել գտել են այնպէս լաւ, ինչպէս որ որսկանի շունը գտնում է որսը: Բացի կաղամբից ու սոխից, ճիճուները սիրում են նաև քրէն, նեխուր և ստեպղինի— գազարի թերեր, լաւ ուտում են նաև շաքար, օսլա, ճարպ, իսկ երբ ուտելու ուրիշ բան չի լինում, կարիքից ստիպուած նրանք բաւականանում են միմիայն հողով և փտած տերևներով։

Գ

Այդ ամենն իմանալուց յետոյ եթէ գոնէ մէ քիչ համակրութիւն զարթեց ձեր մէջ դէպի մեր գետնաբնակ բարեկամները, ապա ուրեմն կարելի է մի փոքրիկ առաջարկութիւն