Էջ:Charles Darwin, Anerevuyt hoghagorts.pdf/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անել ձեզ։ Մի քանի կարմիր-ճիճու գտէք և դրէք հողով լի ծաղկամանների մէջ, որոնց բերանները ծածկեցէք ապակեայ ծածկոցով և ուշադրութեամբ դիտեցէք ձեր գիշերօթիկների կեանքը։ Հաւատացած եղէք, նրանք կվարձատրեն ձեր այդ աշխատանքը՝ լիուլի բաւականութիւն տալով ձեր հետաքրքրուլթեանըն ու հարցասիրութեանը:

Սակայն նախքան արդ դեռ պէտք է ծանօթանալ ճիճուի տնակի-բնի հետ։Բայց դրա համար անհրաժեշտ է, որ գնաք այգի կամ բանջարանոց, ուր աւելի շատ կան դրանցից։ Երբ գնաք, ուշադրութեամբ նայէք գետնին. այդտեղ ձեր աչքին կընկնեն բադի փետուրի լայնութեամբ բազմաթիւ անցքեր, որոնցից մի քանիսը կցուած կըլինին տերևներով, իսկ միւսների վրայ հող կըլինի ածուած։ Այդ հողը եթէ թիակով զգուշութեամբ վերցնէք, կընկատէք որ այդ անցքր տանում է դէպի մի բաւականին խոր բոյն։Ահա՛ հէնց այդ է կարմիր-ճիճուի տնակը, որի մէջ, ինչպէս ասացինք, ամբողջ օրրը մնում է նստած՝ վախենալով դուրս գալ Աստծու լոյս աշխարհ։

— Ի՞նչ է շինում այնտեղ։

-Ուղիղն ասած՝ իսկապէս ոչինչ, այլ այդ րոպէին միայն ձեզանից փախչելու հոգ