Էջ:Charles Darwin, Anerevuyt hoghagorts.pdf/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սը կրքաշէ. նա կըսկսի յական թօթափել խոր մտնել հողի մէջ ։Իսկ դրանից մի քիչ առաջ՝ քանի որ դուք չկայիք, նա ամենևին բան չէր անում, թէ միայն գործ չհամարենք տերևներք տերևները ծյլ-ծոյլ լամլամելը[1]), որոնցով փակուած էր բնի անցքը։ Ինչպէս երևում է այդ տերևները ճիճուի համար թէ՛ կերակուրի տեղ են բռնում և թէ դռան տեղ ծառայում։ Գիշերով եթէ մօտենաք կարմիր-ճիճուի բնին, ինչպէս որ ասացինք, կըտեսնէք որ տանտէրը՝ պոչը թողնելով ներսը, մարմնի դուրս բերած մասը մի ներքին բաւականութեամբ ու նազկըթելով տարուբերում է աջ ու ձախ՝ ներշնչելով գիշերային թարմ օդը։ Այդ դիրքով նա մի քանի ժամ զուարճանում է, քանի դեռ բոլորովին մութն է լինում, բայց հէնց որ նախազգում է լուսանալու առաջին նշանները, անմիջապէս սկսում է աշխատանքի կենալ։Եւ լաւ է անում. եթէ ոչ՝ շուտով կըծագի արեգակը, իսկ նրա հետ էլ կըզարթեն նաև թռչունները, և այնուհետև վա՜յը կըգայ կրտանի այն ճիճուին, որ չկարողանայ իւր ժամանակին փախչել ու թաք-

  1. Անատամ մարդու ծամելը կամ ծամծմելը՝լամլամել է ասում: