Էջ:Charles Darwin, Anerevuyt hoghagorts.pdf/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


նընդարար մասերը ծծւում են ու տարածւում նրա մարմնի մէջ, իսկ անպէտք մնացորդները նա դուրս է թափում գետնի երեսը այն անցքով, որ կայ իւր ետևի մասի վրայ։ Այդ անպէտք մասերը՝ որ բոլորովին հողի նման են ու հողի պէս էլ սևագոյն, իրար վրայ դարսում է ուղղակի բնի անցքի առաջ և... դուռն արդէն պատրաստ է։ Դրանից յետոյ նա շուռ է գալիս բնի մէջ և գլուխը դարձնում դէպի վեր։ Հէնց այդ դիրքի մէջ էր, որ դուք տեսաք նրան։ Ահա այդ պարզ կերպով է անցկացնում ճիճուն իւր օրերը։


Բայց այդ երկար չի տևում։ Անցնում է ամառը. գալիս է աշունքը. ծառերը մերկանում են իրանց տերևներից. թռչունները երամ-երամ չւում են դէպի հարաւ՝ աւելի տաք երկիրներ. և այդպէս ամեն բան անցնում գնում է. վրայ է Հասնում ալևոր պապին— ցուրտ ձմեռը, հետը բերելով՝ ինչպէս ամենքիս, այնպէս էլ խեղճ կարմիր-ճիճուի համար հազար ու մի հոգս ու կարիք։