Jump to content

Էջ:Charles Darwin, Anerevuyt hoghagorts.pdf/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճիճուներն իրանց թմրութիւնից դուրս են գալիս—արթնանում են և դուրս սողում բներից։ Ահա ույդ րոպէից նորից սկսւում է նրանց կեանքը, որ լի թէև է ծանր աշխատանքով ու հոգսերով, բայց որ զուրկ չէ նաև քաղցրութիւններից։

— Ի՞նչպէս թէ... Այդ չնչին, փոքրիկ արարածը մի՞թէ այնքան խելք ունի, որ կարողանայ կեանքի քաղցրութիւններն զգալ։

— Ճիշտ է, սկզբում անհաւատալի է թւում, որ այդպիսի մի չնչիւն արարածը ևս կարող է մտաւոր ընդունակութիւն ունենալ, մանաւանդ որ ոչ լսում է, ոչ էլ տեսնում, և մինչև իսկ մեծ դժուարութեամբ է զանազանում լոյսը մութից. սակայն Դարվինը՝ ուսումնասիրելով կարմիր-ճիճուների կեանքն ու սովորութիւնները, եկել է այն եզրակացութեան, որ ճիճուն ևս մի որոշեալ չափով խելք ունի: Եւ նշանաւոր բնագէտին այդ եզրակացութեան բերողը հետևեալ փաստերն են եղել.

Կարմիր-ճիճուների վրայ փորձեր անելիս Դարվինը նկատել է որ նրանք սովորութիւն ունին իրանց բների անցքը ծածկել փոքրիկ առարկաներով: Այդ նպատակի համար նրանք սովորաբար տերևներ են գործ դնում,