— Օրինակ՝ եթէ մինը կամենար գլանաձև փոքրիկ խողովակի բերանը խցել այնպիսի առարկաներով, ինչպէ որ են տերևները և նրանց կոթերն ու ոստիկները, անշուշտ նա պիտի ներս տանէր այդ առարկաները նախ և առաջ նրանց սրածայր կողմից. իսկ թէ այդ առարկաները շատ բարակ լինին խողովակի լայնութիւնից,այդ դէպքում հաւանական է թէ այդ առարկաներից մի քանիսը նա ներս կըտանի նաև հաստ կամ լայն ծայրերից: Իսկ ով այդպէս վարուի, այդ հաստատ նշան կլինի, թէ նրան այդպէս անելու դրդողն ու թելադրողը իւր մտաւոր ընդունակութիւնն է:
Եւ հէնց այդ պատճառով էլ Դարվինը սաստիկ հետաքրքրւում էր իմանալ,թէ արդեօք կարմիր-ճիճուներն ի՞նչ կերպով են ներս տանում տերևներն իրանց բոյնը: Այդ իմանալու համար նա երկու հարիւրից աւելի թառամած տերև է հանել նրանց բնից և ուշադրութեամբ զննել: Քննութիւնից երևացել որ այդ տերևների շատը սրածայր կողմերից են ներս տարուել բոյնը: Այդ ներս տարածների մեծ մասը լորու տերևներ են եղել, որոնց հիմքը այսինքն սրածայր, ինչպէս որ նկարից էլ