Jump to content

Էջ:Charles Darwin, Anerevuyt hoghagorts.pdf/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բանն ապացոյց է որ կարմիր-ճիճուները ևս խոհականութիւն ունին, այսինքն նրանք ևս մտաւոր ընդունակութեան—խելքի տէր են։

Բայց Դարվինը չի բաւականացել միայն այդքանով, այլ նա ցանկացել է հաստատ համոզուել որ կարմիր-ճիճուները չնայած իրանց ողորմելի արտաքինին, այնուամենայնիւ օժտուած են մտաւոր ընդունակութեամբ։

Ռօդօդենդրոնի տերև


Այդ նպատակի համար նա ռօդօդենդրօն անունով բոյսի միանման տերևներ է ընտրել, որոնց ներքին մասն աւելի սրածայր է, քան թէ վերին մասը։ Այդ տեսակ տերևներ բոյնը կրելու համար աւելի հեշտ է ներս