Էջ:Charles Darwin, Anerevuyt hoghagorts.pdf/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


հարթելով բոյն շինելը միթէ հետաքըրքիր չէ:


- Խաչը վկայ որ հետաքրքիր է։


- Հապա ուրիշ ինչ անեն խեղճ անասունները, քանի որ փորելու համար բացի բերանից ու աղիքներից էլ ուրիշ բան չունին՝ ո՛չ թաթիկներ և ոչ տոտիկներ։ Բայց այն էլ պէտք է ասած, որ այդ կերպ վարուելով նրանք երկու նպատակի են հասնում. մին՝ որ իրանց համար բոյն են պատրաստում, մէկ էլ՝ որ գետնի մէջ գտնուած պէտքական նիւթերից սնունդ են ստանում։


Դաշտում, այգու մէջ կամ բանջարանոցում տեղ-տեղ հողի բաւական մեծ կոյտեր են լինում, որոնց բարձրութիւնը երեք բթաչափից աւելի է, իսկ տրամագիծը, այսինքն լայնութիւնը՝ մօտ մի բթաչափ։ Այդ կոյտերը կարմիր-ճիճուների արտաթորութիւններն են, որոնք սովորաբար փոքրիկ աշտարակի տեսք են ունենում։ Ահա այդ տեսակ կոյտից մինն է այս նկարը (եր. 28), որ պատկերացրած է լուսանկարով հանածից՝ իւր բնական մեծութեամբ։


Այդ կոյտի ներսից մի ճանապարհ է անցկացրած, որ վերջաւորւում է աշտարակի վերև, մի բացուածքով: Կարմիր-ճիճուն ահա այդ