Jump to content

Էջ:Charles Darwin, Anerevuyt hoghagorts.pdf/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճանապարհով է դէպի վեր կրում իւր աղիքների մէջ ժողոված հողը։ Աշտարակի գլխից այդ ուղին ձգւում է մինչև ճիճուի ստորերկրեայ բոյնը։

Կարմիր-ճիճուի արտաթորութիւնից գոյացած աշտարակաձև կոյտը, որ գտնուել է Նիցցայի շրջակայքում։

Ինչպէս արդէն ասացի, ճիճուի բունը մի սաժէն և երբեմն էլ դրանից աւելի խորնէ լինում շինուած, հետևապէս կարող էք երևակայել, թէ որքան չարքաշ աշխատանք, ինչ ոյժ և որքան եռանդ պետք է գործ դնէ այդ չնչին արարածը, որ կարողանայ այդքան խորութեան մէջ իւր համար բոյն շինել:

Կարմիր-ճիճուները երբ իրանց բները փորում պրծնում են, այնուհետև սկսում են այդ բների պատերը մեծ խնամքով սուաղել կերմակ