Էջ:Charles Darwin, Anerevuyt hoghagorts.pdf/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


մակ-բոլորովին մանր, հողի շերտով, որ նրանք արտաթորում են իրանց մարմնից։


— Այդ ինչու համար են այդպէս անում


— Որսվհետև այդպէս սուաղած — սրած, պատերն աւելի դիմացկուն են, և նրանց քնքուշ մորթին ազատ է մնում փոքրիկ սուր-սուր քարերից ճանկռուելուց, որոնցից շատ կայ գետնի մէջ։ Երբեմն էլ սուաղելուց յետոյ պատերին տերևներ են փակցնում, որ ճիճուի համար նոյնն է, ինչ որ մեզ համար մեր սենեակների պաստառները։


Ճիճուների բների բոլորովին ներքին մասը, այսինքն ամենախոր տեղը, աւելի ընդարձակ է լինում. այդ մասը բնակիչների ննջարանն է և միևնոյն ժամանակ նաև ձմերանոցը։ Իսկ մենք գիտենք, որ ձմեռն սկսուելուն պէս ճիճուներն այդտեղ են խորասուզւում և քոյր ու յեղբօր պէս ճիտ արած—փաթաթորուած խոր քուն մտնում՝ թմրում մինչի գարուն:


Կարմիր-ճիճուներն իրանց ննջարանը սովորաբար սալայատակում են մանրիկ քարերով և կամ ամրացնում զանազան բոյսերի սերմերով: Երևի այդ էլ նրանց համար նոյնըն է, ինչ որ մեզ համար մեր տների տախ-