Էջ:Charles Darwin, Anerevuyt hoghagorts.pdf/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Այո՛, այո՛, ուրիշ ո՛չ ոք, այլ այդ՝ ըստ երևութին չեչին, տեսքով անճոռնի ու զզուելի ճիճուն, որին ամենքն արհամարհում են, որից ամենքը՝ չգիտեմ թէ ինչու, զզւում են. և նոյն իսկ ինքներդ ևս մեղք չեք համարում՝ ձկներին հրապուրելու համար ձեր կարթի ծայրին անցկացնել, և շատ անգամ էլ ձեր ոտի տակ ընկած ժամանակ, առանց խղճահարուելու, տրորել ու անցել, մի րոպէ անգամ չմտածելով, որ դուք ձեր այդ անխիղճ արարքով նախ վնասում էք խեղճ երկրագործին՝ սպանելով նրա ամենաընտիր օգնականին, և երկրորդ՝ ձեզ, քանի որ երկրագործի արիւն-քրտինքով մշակած հացն է, որ վայելում էք ամեն օր։

Զ


Աչքի առաջ ունենալով բոլոր վերի ասածները, ես հաւատացած եմ որ դուք այժմ շատ Էք հետաքրքրւում գիտենալ, թէ այդ չնչին արարածն ի՞նչպէս կարող է հերկել։


Բայց ձեզ հետաքրքրող հարցի պատասխանը տալուց առաջ, ես կըփափագէի դեռ