Jump to content

Էջ:Charles Darwin, Anerevuyt hoghagorts.pdf/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձեզ հարցնել, թէ արդեօք երկիրը հերկել կամ հողը վարել ասելով ի՞նչ էք հասկանում, և թե ինչու համար են հերկում երկիրը...

— Չգիտէ՞ք... Բան չկայ. ուրեմն լսեցէք, ես ասեմ թե ինչո՛ւ.

— Երկիրը հերկում են, որպէսզի հողը փափկի ու փխրուն դառնայ և նրա վերին ու ներքին շերտերն իրար խառնուեն. որովհետև այդ տեսակ խառնխտուած, փափուկ ու փխրուն հողի մէջ աւելի հեշտութեամբ է ծծում ջուրը և օդն աւելի լաւ է թափանցում։ Իսկ դուք էլ գիտեք, որ օդն ու ջուրը ամենաանհրաժեշտ և ամենակարևոր բաներն են ինչպէս ամենքի ու ամեն բանի համար, այնպես էլ սերմերի համար. առանց օդ ու ջրի սերմերը ոչ կծլեն, ոչ կըծաղկեն և ոչ էլ մեր ցանկացած պտուղը կտան։

— Ուրեմն երկիրը նրա համար են հերկում, որ հողը իրար խառնխտուելով փափկի ու փխրունանայ, որպեսզի առատ բերք տայ:

— Այո՛, հէնց դրա համար։

— Բայց չէ՞ որ երկիրը հերկելու համար գութան կամ արօր է հարկաւոր։

— Ի հարկէ. բայց հօ ճիճուի խելքն այնքան չի կտրում, որ իւր համար գութան կամ