Ահա՛ այդպիսով երկրի ներքին շերտը խառնւում է վերին շերտի հետ: Այս էլ կայ որ նրանց աղիքներով անցկացած հողը շատ է մանրւում և փխրունանում, որով աւելանում է նաև հողի աճեցողութիւնը: Բայց դեռ այդ բոլոր չէ:
Կարմիր-ճիճուներն ուտելով վայր թափուած տերևները, մարսում են և փոխարէնն իրանցից արտաթորում բոլորովին պատրաստի և ամենաբերրի սևահող, սրի վրայ շատ լաւ են աճում ամեն տեսակ բոյսեր և մանաւանդ հացահատիկներ ցորեն, գարի, հաճար և այլն:
Դիտուած է որ ինչ տեղ շատ կայ կարմիր-ճիճու, այնտեղ հողը միշտ բերրի ու առատաբեր է լինում, եթէ որ բնական պատահար երաշտութիւն, կարկուտ, մորեխ և այլն չի պատահում:
Ամեն տեսակ հող՝ նախ քան արգաւանդ, այսինքն բերրի դառնալը և բուսականութեամբ ծածկուիլը, ոչ թէ մի կամ երկու, այլ շատ և շատ անգամ է մտնում ճիճուների ստամոքսը և աղիքների միջով անցնելով դուրս գալիս:
Ի հարկէ թէ զարմանալի է և թէ անհաւատալի, որ ճիճուի պէս փոքրիկ, շնչին