Այս էջը հաստատված է
— Բայց ճիճուները ո՞րտեղից են վերցնում այդ արգաւանդ հողը, որ նրանք դուրս են բերում երկրի երեսը:
— Էլի միևնոյն հողից, որ ասել է թէ նրանք հողի քանակութիւնը չեն աւելացնում, այլ միայն նրա վերին ու ներքին շերտերն են իրար խառնխտում, որ նոյն է թէ հերկում են, այսինքն փափկացնում ու փխրունացնում են հողը:
Է
Ասացինք որ կարմիր-ճիճուների արտաթորութեան միջոցով ամեն հինգ տարէնը մէկ անգամ ներքևից վերև բերուած հողի հաստութիւնը հաւասար է մի բթաչափի (դիւիմ)։ Այդ նշանակում է հարիւր տարուան ընթացքում այնքան հող է կրւում ներքևից վերև, որ երկրի ամենաստորին շերտերը խառնխտւում են ամենավերին շերտերի հետ. ասել է թէ 100 տարուան ընթացքում կարմիր-ճիճուները շատ և շատ անգամ են երկիրը հերկում ճիշտ այնպէս, ինչպէս