Էջ:Charles Darwin, Anerevuyt hoghagorts.pdf/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ գութանով մենք կարող ենք հերկել միայն մի անգամ, եթէ որ հնար լինէր գութանով պատառել հողի կուրծքը երեք քառորդ արշինաչափ խորը։ Բայց ընդհանրապԷս գութանը մտնում է հողի մԷջ ընդամենը մի քառորդ արշին և կամ դրանից մի քիչ աւելի: Այդպիսի հաստութեամբ հողի մի շերտ կարմիր-ճիճուները կարող են հերկել 34 տարուան ընթացքում:


Իսկ այդ բաները շատ պարզ ապացոյց են, թէ գլխաւոր հերկողը - գետինը վարողը ոչ թէ երկրագործն է, այլ այն չնչին արարած կարմիր-ճիճուները, որրնց անարդարացի կերպով, կամ աւելի ուղիղն ասած՝ մի թիւրիմացութեամբ սխալ հասկացողութեամբ ամենքդ էլ արհամարհում էր։


Ես ուղիղ որ՝ աշխատասէր երկրագործը իւր գութան-արօրով երբէք չէր կարող ասնել այնպիսի խորութեան, որին հասնում են կարմիր-ճիճուները, թէպէտև վերջինների համար անհրաժեշտ է ամբողջ դարեր աշխատել անդադրում:


Դրանից էլ այն է դուրս գալիս, որ եթէ հարկաւոր լինէր 34 տարէնը մէկ անգամ ցանել, սպա ուրեմն երկրագործը կարող էր հողը չհերկել, այլ ամենայն վստահութեամբ