Jump to content

Էջ:Charles Darwin, Anerevuyt hoghagorts.pdf/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց գուցէ դուք աւելի զարմանաք, եթէ ասեմ որ ձեր դրած քարը ո՛չ թռել է և ո՛չ փախել, այլ մտել է հողի մէջ, կամ աւելի ճիշտն ասած՝ կարմիր-ճիճուները նրան թաղել են հողի տակ. իսկ քարը դրած տեղի վրայ միայն մի փոքրիկ թմբիկ է գոյացել, որ ծածկուած է սիրուն կանանչ խոտով։

— Կարմիր-ճիճուներն ինչպէս կարող էին քարը թաղել հողի տակ, որ կարելի է իրանցից շատ էլ շատ ծանր է։

— Այդ հարցի պատասխանը Դարվինն արդէն տուել է։ Ահա՛ թե ինչ է ասում նա այդ մասին.

«Եթե որ անհարթ ձևի մի քար ձգուի գետնին, նա կըյենուի երկրի մակերևոյթի վրայ անպատճառ, իւր աչքի ընկնող մասերով։ Մի կարճ ժամանակամիջոցից յետոյ կարմիր-ճիճուներն իրանց արտաթորութեամբ կլքցնեն քարի ներքին մակերևոյթի բոլոր դատարկ տեղերը—փոսիկները, որովհետև ճիճուները շատ են սիրում քարի պաշտպանութեան տակ ապրել։ Երբ այդ փոսիկները լքցւում են, այնուհետև ճիճուներն սկսում են իրանց կուլ տուածա—կլանած հողն արտաթորել նաև քարի սահմաններից դուրս. ահա այդպիսով քարի շրջապատի, այսինքն չորս կողմի