Էջ:Charles Darwin, Anerevuyt hoghagorts.pdf/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեսակ մեծ ու փոքր առարկաների հետ, որ ընկած են լինում երեսին։ Գետինը պեղելիս փորելիս շատ է գտնւում քարեղեն գործիքներ, այն է՝ քարեայ կացիններ, նետերի ծայրեր և այլն։ Այդ գիւտերից շատերն ով գիտէ թե մեզանից քանի հազար տարի առաջ ապրած մարդկանց թողած բաներ են, որ ճիճուները՝ իրանց բնածին սովորութեամբ թաղել են գետնի մէջ, որպես մեր նախնիքներից մնացած յիշատակ յետնորդներիս, այսինքն մեզ։


Դուք ամենքդ Էլ գուցե նկատած լինեք, թէ ինչպես շուտ վայր են նստում ու գետնին հաւասարւում գերեզմանաքարերը և յաճախ էլ բոլորովին ծածկւում ու անյայտանում։ Փորձի համար եթե մի այդպիսի քար հանեք գետնից, իսկոյն կիմանաք, թե ովքեր են եղել այդ քարի անյայտանալու պատճառը։


— Չլինի՞ թե Էլի կարմիր-ճիճուները:


— Այո՛, էլի նրանք։ Այդպես թաղուած քարը երբեմն ծածկուելով հողի շերտով, վրան սիրուն խոտ ու ծաղիկներ են բսնում, այնպես որ շատ անգամ դժուարանում ենք մեր սիրելի հանգուցեալների գերեզմանները գտնել։