Jump to content

Էջ:Charles Darwin, Anerevuyt hoghagorts.pdf/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց դեռ այդ այնքան էլ ոչինչ, որ կարմիր-ճիճուները հողը փորելով ու հետզհետէ վայր նոտեցնելով թաղում են գերեզմանաքարեր, կացիններ, նետեր ու զանազան մանր-մունր բաներ, այլ նրանք կարողանում են գետնի մէջ թաղել ու անյայտացնել մինչև, անգամ ամբողջ շինութիւններ։

— Ամբողջ շինութիւննե՜ր:

— Այո՛, ամբողջ շինութիւններ... Իրաւ որ զարմանալու է։ Եւ ահա՛ թէ ինչ է պատմում Դարվինը կարմիր-ճիճուների կատարած այդ տեսակ քաջագործութիւնների մասին.

— 1876 թուականի աշնան վերջերին էր. մի հին դաստակերտի—սիրուն շէնքերով կալուածքի գաւթում պեղումներ կատարելիս, այսինքն գետինը փորփրելիս աշխատող բանուորների բահերի ու թիերի տակից հետզհետէ սկսեցին զանազան առարկաներ երևան գալ։ Այդ գիւտերը շարժելով կալուածատիրոջ հետաքրքրութիւնը, ուստի նա հրամայեց այդ տեղին մօտիկ գտնուած և դեռ ևս չվարած տափի մէջ մի մեծ ջրանցք փորել։ Այդտեղ էլ բանուորները բետօնի[1]

  1. Բետօնը մի խառնուրդ է խճիից—մանր քարերից կամ խոշոր աւազից ու կրից շինած: Հին ժամանակ տների յատակը այդ զանգուածով էին ծածկում փոխանակ սալ-քարերի: