Jump to content

Էջ:Charles Darwin, Anerevuyt hoghagorts.pdf/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շերտի են հանդիպել որ տեղ տեղ ծածկուած է եղել փոքրիկ ու կարմիր կղմինտրներով և երկու կողմից սահմանափակուած կիսափուլ աւերակ պտերով։

Հաստատ է որ, խօսքը շարունակում է Դարվինը, այդ գտնուած շինութիւնը մի վիլլայի, այսինքն ամարանոցի ընդունարանի մէկ մասն է, որ կառուցել են մեզանից 1500 տարի առաջ այդտեղ ապրող հռոմայեցիները։ Պեղումը շարունակելով՝ դարձեալ երևան են եկել մի երկու-երեք սենեակի պատեր, բազմաթիւ ամանեղէն ու զանազան առարկաների բեկորներ—կտորներ, ինչպէս նաև Հռոմայեցոց կայսրների ժամանակուան կտրած դրամներ, և այլն, և այլն: Այդ դրամների վրայ փորագրուած թուականներից հաստատապէս կարելի է ենթադրել, որ գտնուած շինութիւնը երկար տարիներ անբնակ է եղել, և հաւանական է թէ վերջնականապէս աւերուել ու աչքաթող է արուել մեզանից 1400 կամ 1500 տարի առաջ։

Կամենալով իմանալ ահագին շինութեան խորհրդաւոր կերպով անյայտանալու պատճառը սկսել են ուշագրութեամբ հետազօտել այդ շէնքի յատակը և գտել են կարմիր-ճիճուների անթիւ ու անհամար բներ, որոնց բնակիչները