Jump to content

Էջ:Charles Darwin, Anerevuyt hoghagorts.pdf/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կղմինտրների տակից սկսել են դուրս հանել իրանց գլուխները. ասես թէ մեր այդ հետաքրքրական հնախոյզները այդ կերպով կամեցել են իրանց զարմանքն արտահայտել, որ մարդիկ՝ իրանց խաղաղ ճանապարհով ընթացող կեանքի դէմ խոչընդոտներ են հանում:

Կամ շատ կարելի է այդ ձևով նրանք ուղղակի բողոքելիս են եղել, որ չար մարդիկ՝ այս կամ այն նպատակի համար խանգարում են իրանց կանոնաւոր ընթացող կեանքը: Երևի կարմիր-ճիճուները ևս իրանց չնչին տեղովը հասկանում են, որ ամեն մի անարդարութեան դէմ անհրաժեշտ է բողոքել:




Այդպէս ուրեմն՝ մենք տեսանք, թէ ի՛նչ հրաշքներ են գործում այդ չնչին համարուած կարմիր-ճիճուները, որոնք իրանց համար ահագին դահլիճներ են կառուցանում, փոքրիկ քարերով էլ սալայատակում, նախասենակներ շինում, տան պատերը սիրուն սուաղելուց յետոյ վրան պաստառներ կպցնում, և առանց ծուլութեան, անդադրում աշխատելով էլ