Էջ:Charles Darwin, Anerevuyt hoghagorts.pdf/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տանջեն խեղճ կենդանուն՝ միամիտ ձկներին հրապուրելու նպատակով իրենց կարթի ծայրին ամրացնելով: Բայց և այնպէս կան արարածներ, որոնց համար կարմիր-ճիճուն թէ՛ հետաքրքիր, և թէ՛ հրապուրիչ է ճիշտ այնպէս, ինչպէս որ ձեր համար հրապուրիչ են շաքարահացերն ու շաքարեղէնները, որ ի ցոյց դրած են լինում քաղցրեղէն վաճառողները իրենց խանութների լուսամուտներում, դարակների վրայ:

― Այդ ո՞վքեր են այդ քաղցրասէրները, հիմա կ՚ասեք դուք:

― Դրանց թիւը ա՛նչափ շատ է: Փորձի համար մէկ հարցրէք ճիճուին, թէ պատճառն ի՞նչ է, որ ամբողջ օրը մնում է նստած գետնի տակ, իւր բնի մէջ, և միայն գիշերով՝ երբ արդէն մութը բոլորովին պատում է, սիրտ է անում դուրս սողալ բնից, որ նոր կարողանայ Աստծու ստեղծած աշխարհը տեսնել և մաքուր օդ ծծել: Ինչ ասել կ՚ուզի՝ որ եթէ նա այդպէս վախենում է ցերեկուայ լոյսից, պատճառն այն չէ, որ ամաչում է իւր մերկ ու անդուր արտաքինի համար, այլ իսկապէս այն, որ նա երկիւղ է կրում իւր համար խելքահան լինողներից:

― Խելքահան լինողնե՜ր… Ինչե՞ր էք ասում…