Էջ:Collected works of Atrpet.djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սեղան, երկու գրկաչափ երկարությամբ և երկու թիզ լայնությամբ։


Վիշապաքաղի և Վիշապափայլի անդրիները կանգնեցրած էին բոլորովին մերկ, ամպերի գլխին, գեղարդածայր նիզակները ձեռքներին, դեմքերն աջ ու ահյակ, կարծես սլանում էին երկնքում։ Հողմերը նրանց մազերը ծփացնում էին, ամպերը ձյունափայլ ծիրանու նման տարածվել էին նրանց չորս կողմը, թև֊թևի տված, կարծես թե թռչում էին օդի մեջ։ Նրանց վես հայացքից կայծեր էին փայլատակում, նրանց շրթունքներից ու պնչներից թվում էր, թե որոտներ էին թնդում։ Հեռվից, դռան բացվածքից զննում էին ուխտավորների այս ահաբեկ տեսարանը և չոքեչոք երկրպագում, որ իրենց և յուրայիններին հաշտ աչքով նայեն որոտների, փայլակների սփռողները և իրենց հանդերն ու երամակները ազատեն չար պատուհասներից։


Այս միջոցին սպասավորներն ու սպասուհիները բացին պարկերն ու կապոցները, Վիշապաքաղի, Վիշապափայլի համար հատկացված կերպասե նվերները, ուտելիքը և մեղրամոմերը դուրս բերին, տարան հանձնեցին քրմուհիներին հատուկ քարայրում։ Այդտեղ քրմապետն առաջ եկավ, ընդունեց Վիշապաքաղի հատուկ զոհի այծիկներին, սրեց դանակը և անմիջապես տվեց սպանդին, որը զոհերը զենեց։ Մինչ սպանդը կատարում էր իր պաշտոնը, քրմապետը եզի աքին թաթախեց զոհերի արյունի մեջ և սկսեց, գոհացողական աղոթք մրմնջաց ու ասաց աչքերը երկինք հառած․


— Թող քաղցրանա Վիշապամոր ու Վիշապահոր աչքը համ այն աշխարհի վրա, հատկապես ձեր կալվածների, արոտների, պարտեզների և բանջարանոցների վրա, դրանք ազատե կայծակից, կարկտից, ցրտահարից, կրակից և այլ անակնկալներից։ Աղերսում եմ Վիշապաքաղին, Վիշապափայլին, որ ամեն վտանգից Խալդի զավակներին, ինչպես Ուրարդի, նույնպես Արտուրարդի սահմաններում, հատկապես Բլրակի Եզնակ իշխանի շնչավոր և անշունչ ամեն մի ստացվածքը պաշտպանե սպանդարապետական պատուհասներից։


Իսկույն այծերի մորթիները քերթեցին, որն .էջ տիկ հանեցին,