Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և պահանջել, որ ես իմ իշխանավորիս կամքի հակառակ գանգատ ընդունեմ։ Եթե ես կաշառատու որդիներիդ պատմեմ, չէ՞ որ կաշառ վերցնողին էլ դատաստանի պիտի մատնեմ… Հետո՜,., Չէ՞ որ այդ պարագային դահիճը աղիքներս կթափե։ Ավելի լավ չէ՜, որ ես բարեկամ մնամ թե՛ մեծավորիս և թե՛ որդիներիդ, նրանց բերած փեշքեշներն ու կաշառքները ստանամ ու կրքերիս բավականություն տամ, քան թե քեզ լսելով՝ գլուխս փորձանքի մատնեմ։

— Ուրեմն չարագործը անսանձ պիտի տանջե՞ քաղաքի խաղաղ ազգաբնակությանը, և պաշտոնակալներդ պիտի համակերպի՞ք, որպեսզի նրանց լավ կողոպտեք և ձեր ապարանքներում արծարծեք ու զարգացնեք շվայտությունն ու անբարոյականությունը։

— Եթե խելագար չլինեիր, չէիր հանդգնիլ այդ խնդիրը շոշափել։ Ո՞ւմ հայտնի չէ, որ քեզ նման էշերի դիզածը պետք է քո սնուցած օձերից խլեն արժանավորները և իրենց վայելչության համար ծախսեն։ Չե՞ս իմացել, որ կան ճշմարտություններ, որոնք խոսողի լեզուն են կտրում։ Բայց որովհետև ես ութսուն տարիս անցկացրել եմ, էլ չեմ ուզում ոչ թե ծառայել, այլ նույնիսկ ապրել, քանի որ կենսական բոլոր ուժերս սպառվել են և վայելելու ընդունակությունից զրկվել եմ, ուստի սրտիս մաղձը թափում եմ և զվարճանում եմ քեզ նման ապուշի աչքերը բանալուց։ Իսկ դու թեև 60 տարվան ես, բայց կողոպտված ես և կենսական բարիքներից զրկված։ Այդ պատճառով կյանքը քեզ համար դժոխք է դարձել և այս բոլորը լավ ես անում, որ քեզ սպանեն ու ազատվես հոգեկան տանջանքներից։ Միայն թե ես էլ այնքան ապուշներից չեմ, որ քեզ հավիտյան լռեցնեմ և ինձ զրկեմ այս մեծ բավականությունից՝ քո տանջանքներին ականատես լինելու հաճույքից։ Ուստի, բարեկամս, ցնորած ու գազազված Հաջի Աբդուլ-Հյուսեյն, որքան որ շատ բորբոքվիս, այնքան խիստ պիտի զվարճացնես ինձ։ Այս պատճառով լիազոր ես խոսելու, հայհոյելու և անարգելու անսահման չափերով։

Հաջի Աբդուլ-Հյուսեյնը հանկարծ սթափվեց և զգաց, որզառանցող Ամիրը իրեն ապուշի տեղ է ընդունել և իր վշտերի