Էջ:Collected works of Atrpet.djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր, միայն թե տատանվում էր, կասկածում էր։ Պապերը այդ բանը չէին արել, դրացիները չէին անում, ինքը աշխարհի առաջ ինչպե՞ս մինակ օրինակ դառնար և անհաջող դեպքում բացի զրկանքից և ծաղրի մատնվեր։


Եղանակը ամպամած էր, և արջառները հալից ընկել, թուլացել, արորը չէին կարողանում քաշել։ Դիտում էր մտամոլոր Վարդևանը, թե ինչպես տաժանելի տանջանքներով էին շարժվում, փոփոխում քայլերը ուժասպառ անասունները, և ինքն էլ նրանց հետ հալվում էր ու տանջվում, առանց կարողանալու վշաի առաջացրած թմրությունից սթափվել։ Մելքոնը երբեմն—երբեմն հառաչելով, կրկնում էր. հո՛, օհո , հո ,— և ճիպոտը օդի մեջ շարժելով վախեցնում էր արջառներին և առաջ մղում։ Սա տեսնելով, որ հայրը սաստիկ մտատանջվում է և մ՛ոռացել է անասուններին, ասաց․


— Ապար, արջառները չարձակե՞նք, անասունները կա¬ րողությունից ընկան։


— Արձակե՛նք, արձակե՛նք,— ասաց Վարդևանը և շուռ տվեց արորը։


Արջառները քշեցին արտամեջը արածելու, իրենք էլ՝ հայր ու որդի, իրար դեմ նստան, որ հաց ուտեն։ Բայց հացերը պարպել էր, Գարանն էլ հաց չէր ուղարկել, ուշացել էր։


— Մելքո՜ն, տոպրակի մեջ ո՜չ հաց կա, ո՛չ էլ մածուն։ Գարանն էլ չեկավ։


— է՛հ, ով պիտի հիմի տուն երթա ու հաց բերե, ես սաստիկ դա դրել եմ։ Քիչ նստենք, հիմի ուր որ է կերևնա։ Գարանս կամ Մարգարիտը հացերս կբերեն։


Հենց այղ միջոցին հեռուն՝ խրամատի մոտ, երևցան Մարգարիտը և Վարդևանի դրացու՝ Մանուկի աղջիկը, որոնք իրար հետ կապոցներով հաց էին բերում։ Երկուսի միասին երևալը նոր մտքեր ծագեցրեց Վարդևանի սրտում, մանավանդ որ հանդարտ քայլերով և իրար հետ շարժումներով խոսակցում էին երկու թշվառ արարածները։ Անպայման նրանց խոսակցության նյութը իրենց սրտերին շատ հաճելի առարկայի մասին էր և հոգով այնքան վրդովված էին երկուսն էլ, որ մինչև անգամ ակնարկները չէին ուզում հեռուն, շրջապատները ձգել