Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նել այն բոլորը, իսկ այստեղ պետք է հանգամանքից օգուտ քաղել և նենգությամբ, երկյուղի ազդեցությամբ գործ տեսներ։ Դուք վստահ եղեք, ես կարող եմ երեք-չորս օրից կարևոր թղթերը դուրս բերել հուգուգից (դատարան) և սրա համար, բայց ասում եմ, որ առանց այդ ծախսին այս գործն էլ կարգի բերենք։

— Դու խոստացածդ երկու լիրան պատրաստիր, ես քու գործդ, ինչպես խոսք տվի, գլուխ կբերեմ։ Գրավականով մուրհակ չես ուզում, կալվածների ապահովագրության թերթը չէ քու կամեցածը, ես կարգի կբերեմ, էլ ինչ ես ուզում։

Վերջապես քեհյան եկավ Վարդևանի հետ։ Գյուղում դեսից-դենից քիչ գարի էին գտել, հավի կուտից, բունկալների խոտից հավաքել, բերել էին ձիերին։ Էֆենդին երկար-բարակ գյուղապետ քեհյային նախատելուց, անարգելուց և հայհոյելուց հետո ասաց․

— Քեզ կանչել եմ, քեհյա՛, որ վկա լինիս այստեղ։ Գիշերս ես, Արզրումի հուգուգ մեջլիսի կարգադրության համաձայն, ցուցակագրելու և գրավելու եմ Վարդևանի կայքը Գևորգ աղային ունեցած պարտքի հաշվին։ Թե՛ շարժական և թե՛ անշարժ, ինչ որ ունի, բոլորը պիտի ցուցակագրեմ։ Քեզ կանչելուս պատճառն այն է, որ ինչ որ ունի, չունի, բոլորը մեկ—մեկ մեզ հայտնես, առանց ծածկելու, որպեսզի ապագայումն էլ պատասխանատու մնաս ծածկված ապրանքների համար։

— Իշխանության հրամանին հնազանդելու պարտավոր ենք, բայց խնդրում եմ թողե՛ք այդ գործը մինչև լույս։ Մինչև այն ժամանակ գուցե աղան հաշտվի մի կերպ Վարդևան աղբոր հետ։ Եթե չհաշտվեն, գոնե ես միջոց կունենամ առավոտ դրացիներից նրա ունեցած չունեցածի մասին տեղեկություններ հավաքել և ձեզ լիովին, ճշգրիտ զեկուցում տալ։

— Այդ ես չգիտեմ,— ասաց էֆենդին,— եթե Գևորգ աղան համաձայնի, ես արգելք չունիմ։ Ես էլ կխնդրեմ, որ եթե հնարավոր է հաշտվի…

— Վարդևան աղբար, ախր գործդ ինչի՞ ժամանակին կարգի չես դնում,— ասաց քեհյան,— որ դուռդ կեսգիշերին պաշտոնյա գա։ Ամոթ է, մենք հայ քրիստոնյա ենք, ես կխնդրեմ