Էջ:Collected works of Atrpet.djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իսկ Վարդևանին ո՞վ կտար այդքան գումար։ Գործն էլ այնքան չնչին գումարի էր, որ դրա համար ոչ ոք չէր զիջանիլ դատարան մտնել, թշնամություն ունենալ և հակառակություն ծագեցնել Գևորգ աղայի կամ մանավանդ նրա փաստաբանի հետ։

Վարդևանի վիշաը օրեցօր սաստկանում էր։ Գեդևոնը Կարսից չէր կարողանում ազատվել, իսկ խնամոնք, զայրացած այդ անտարբեր դանդաղկոտությունից, վեր առին և խեղճի նշանածին մի ուրիշի խոոսք տվին, որը խոստացել էր, իսկույն մի ամսից, նոր պսակին հարսանիք անել։ Այս բանը թեև ծածուկ էին ուզում պահել Վարդևանից նրա հին խնամիները, բայց ասած է՝ «Հալղի բերան-ջվալի բերան», ե՞րբ կպահվի այսպիսի գաղտնիքը։ Գարանը կանանցից ծածուկ լսել էր, վիրավորվել և բանը հայտնել էր ամուսնին։ Երկու ամուսիններ որքան խորհել էին, ճար չէին գտել, հնար չէին կարողացել մտածել, որ ազատեն իրենց հարսնացուին և իրենց այդ սպառնացող վտանգավոր խայտառակությունից։ Գեդևոնին էլ գրել էին, որ անմիջապես գործը թողնե ու գա, բայց թշվառ գործավորը ե՞րբ կարող էր դալ։

Ամբողջ ապրիլ, մայիս և հունիս ամիսներում բանել էր Գեդևոնը և ստակ չէր ստացել։ Պետք էր շարունակել գործը, որ կապալառուները փող ստանային գործարանից և վարձերը բաժանեին։ Հարկավոր էր ևս մի ամիս դիմանալ, հակառակ դեպքում, եթե թողներ ու հեռանար, այն ժամանակ չարատանջ բանվորը կզրկվեր ամբողջ երեք ամսի աշխատանքից, իսկ արդեն Կարսի բանվորների ամենալավ աշխատության օրերը գարնան վերջին ու ամռան սկզբի ամիսներն են, դրանից զրկվիլը սովի մատնվելու հետ հավասար է։

Թեև Վարդևանը անճարացած դիմել էր խնամիներին և բացատրություն պահանջել, բայց նրանք, առանց այլևս ծածկելու, բողոքել էին նրա ու որդու անտարբերությունից, անվախ հայտնել, պարզել ճշմարտությունը։ Շատ էր աշխատել համոզել խնամիներին մինչև աշուն սպասելու, բայց զուր, նրանք հարսանիքը բռնեցին գալստյան առաջի շաբթուն։ Հենց հարսանիքի օրը հրավիրված էր Վարդևանը քաղաք, Մեղրանց