Էջ:Collected works of Atrpet.djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անողոքելի վիճակը, աղաչել է հորը, աղերսել է, արյուն–արտասուք թափել, բայց անգութ հայրը յուր դիրքը պաշտպանելու, յուր նպատակին հասնելու համար նախատինքներով ու սպառնալիքներով լռեցրել, խեղդել է նրա ձայնը կրծքի մեջ: Քրդուհին հարեմն է մտնում յուր սիրեկան հովվի տանջանքները ողբալու, յուր վիճակը սգալու, իսկ հայրը սարերի վրա վրանաբնակ հարևան հովիվների ոչխարները համրելու, հարկերը ժողովելու իրավունքն ստացած, վերադառնում է յուր վրանը։ Այսպես ամեն եկող, համաձայն յուր ճարպկության, ուտում, խմում, կողոպտում, տանում էր, ամեն պաշտոնական յուր ձեռքով ժողովածից նախապես յուր առատ բաժինը հանում, վեր էր առնում և ամեն գործակալ ու գործակատար իրենց գրպաններն ու քսակները լցնում, ուռեցնում էին։ Ամեն տեղ, ամեն պաշտոնյա միևնույն համոզմունքն ուներ. «Հացի հասել եմ, չուտելը հանցանք է։ Մեղրի տիկը դարտկողը պետք է մատները լիզե»։

Զ

Անկոչ ու անպետք պաշտոնականների թիվը այն աստիճան շատացավ Մամոյին հանձնված վիճակում, ձրիակերների և հացկատակների հաշիվն ու համարը այն աստիճան ստվարացավ և նրանք այն աստիճան ծանրացան բեգի վզին, որ գիշեր-ցերեկ նրա մտածության առարկա դարձան։ Նա կղերի շորերով ծպտյալ շեյխերի, մոլլաների, յուլեմների հետ երկար խորհրգակցելոլց հետո նրանց ցրեց յուր վիճակի շրջակա գյուղերն ու ձմեռանոցները, որպեսզի ժողովրդի մեջ հանրագրություններ բաց անեն և խնդրեն, որ՜ իրենց գյուղերի վերահսկողությունն էլ հանձնեն Մամո բեգին։ Թեմրանի տերտերին էլ, որի եղբոր ձեռքն էր անցել Քյալաշի քեհյայույան պաշտոնը, նրանց ետևից ուղարկեց, որ խրատե և քարոզե, որ բեգի հրամանները կուրաբար ընդունեն, հնազանդին և առանց քննության ստորագրեն առաջարկված թղթերը։ Բոլոր